Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Գուրգենի Շահնազարյան (մայիսի 26, 1954(1954-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու։

Դավիթ Շահնազարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1954(1954-05-26) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 David Shahnazaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Շահնազարյանը ծնվել է 1954 թվականին մայիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։ 1994-1995 թվականներին աշխատել է ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար։ Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, 1998 թվականին եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։ 1998-2001 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը, որը 2001 թվականին լուծարվել և միաձուլվել է Հայոց համազգային շարժմանը։ ՀՀՇ անդամ է, 2008-2012 թվականներին եղել է ՀԱԿ անդամ։

Նախորդող
Էդուարդ Սիմոնյանց
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար
Դավիթ Շահնազարյան

- 17 մայիսի 1995
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ
Դավիթ Շահնազարյան

1998 - 2001
Հաջորդող
պաշտոնը վերացվել է կուսակցության լուծարման կապակցությամբ