Էդուարդ Յոլյան

հայ օդաչու, փորձարկիչ օդաչու

Էդուարդ Վահանի Յոլյան (օգոստոսի 20, 1926(1926-08-20), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2009(2009-04-06), Դոնի Ռոստով, Ռուսաստան), հայկական արմատներով օդաչու և Խորհրդային Միության հերոս։ Ունի գնդապետի կոչում։ Սովորել է Խորհրդային Միության տարբեր քաղաքներում (հիմնականում՝ Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում) և ստացել օդաչուի և տիեզերագնացի որակավորում։

Էդուարդ Վահանի Յոլյան
Դիմանկար
Ծնվել է1926, օգոստոսի 20
ԾննդավայրԱդրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ, Բաքու
Մահացել էապրիլի 6, 2009(2009-04-06) (82 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Մասնագիտությունտիեզերագնաց
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Յոլյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 20-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Բաքու քաղաքում՝ հայկական ընտանիքում։ 1938-1944 թվականներին ապրել է Նորիլսկում, Մոսկվայում և ապա Սվերդլովսկում։ 1944 թվականին Սվերդլովսկում ավարտում է ռազմաօդային ռուսական հատուկ դպրոց։

1948 թվականին ավարտել է 9-րդ ռազմական ավիացիայի դպրոցի օդաչուների նախնական ուսումնական հաստատությունը։ Նույն թվականին տեղափոխվել է սովորելու Բորիսոգլեբսկ քաղաքի Ռազմական ավիացիոն դպրոցում, որն էլ ավարտել է 1951 թվականին։ 1953 թվականին ավարտել է փորձարկման պիլոտային դպրոցը և 1960 թվականին տեղափոխվել Մոսկվա։ Մասնակցել է T-3, PT-8, T-49, T-5, U-1, CY-7 գերձայնային կործանիչների ստեղծմանը։

1960-1982 թվականին երկարաժամկետ ուսուցումից հետո Մոսկվայում անցել է աշխատանքի։ Նա բարձրանում է երկինք, և փորձարկվել է աշխարհի առաջին գերձայնային ուղևորատար ինքնաթիռը՝ Tu-144: Նա մասնակցել է թեստերի Tu-22 ինքնաթիռի, ինչպես նաև Տու 124, Tu-134, Tu-154: 1971 թվականի ապրիլի 26-ին խիզախության և հերոսության ցուցաբերման համար Էդուարդ Յոլյանը գերագույն խորհրդի նիստում պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի և Լենինի շքանշանով։ 1982 թվականին ստացել է գնդապետի պաշտոն։

1982-1996 թվականներին աշխատել է որպես ինժեներ՝ Մոսկվայում և Բաքվում։ Իր կյանքի վերջին տարիները Էդուարդ Յոլյանն անցկացրել է Դոնի Ռոստովում։ Մահացել է 2009 թվականի ապրիլի 6-ին Ռուսաստանում։ Թաղված է Խորհրդային Միության հերոսների հուշահամալիրում։

Գրականություն խմբագրել

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ер., 2005. — 202 с. — ISBN 99930-4-342-7.
  • Большая русская биографическая энциклопедия. (3 CD).
  • Васин В. П., Симонов А. А. Испытатели ЛИИ. — Жуковский: Авиационный Печатный Двор, 2001. — С. 55. — 192 с. — ISBN 5-93705-008-8.
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. — СПб., 2005. — 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5.
  • Симонов А. А. Заслуженные испытатели СССР. — М.: Авиамир, 2009. — С. 76—77. — 384 с. — ISBN 978-5-904399-05-4.