Էդուարդ Միրաքով

ճարտարագետ-մեխանիկ

Էդուարդ Սերգեյի Միրաքով (Միրաքյան) սեպտեմբերի 24, 1930(1930-09-24), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2014(2014-10-29), հայ ճարտարագետ-մեխանիկ, տնտեսական գիտությունների թեկնածու (1973), պրոֆեսոր (1991)։

Էդուարդ Միրաքով
Ծնվել էսեպտեմբերի 24, 1930(1930-09-24)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2014(2014-10-29) (84 տարեկան)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Միրաքովը ծնվել է Թիֆլիսում, 1930 թվականի սեպտեմբերի 24-ին։

1954 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1987 թվականներին եղել է ԽՍՀՄ անասնապահության և կերարտադրության մեքենաշինության փոխնախարար, 1989-1995 թվականներին աշխատել է ՌԴ Ավտոմոբիլային և գյուղատնտեսական մեքենաշինության նախարարության որակավորման բարձրացման ինստիտուտում։

Պրոֆեսորի աշխատանքները վերաբերում են տրակտորային դիզելների առանցքակալների աշխատանքի հետազոտման և հուսալիության բարձրացման խնդիրներին։ Հեղինակ է ալյումինի հիմքով համաձուլվածքի գյուտի (1973)։ Եղել է ՌԴ արդյունաբերական ակադեմիայի անդամ (1992)։

Էդուարդ Միրաքովը մահացել է Կանադայի Օկավիլ քաղաքում, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին։

Մրցանակներ խմբագրել

  • Լենինյան մրցանակ (1982)
  • Աշխատանքային կարմիր դրոշ շքանշան (2)։
  • ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։