Էդուարդ Ղարիբյան

հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Սարգսի Ղարիբյան (նոյեմբերի 4, 1938(1938-11-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2012(2012-09-27)), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1995): Երևանի գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ (1996 թվականից)։

Էդուարդ Ղարիբյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1938(1938-11-04)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 27, 2012(2012-09-27) (73 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1994)
ԱշխատավայրՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Ղարիբյանը ծնվել է 1938 թվականիի նոյեմբերի 4-ին, Բաքվում, ծառայողի ընտանիքում։ 1962 թվականին Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի 2-րդ բուժմիավորումում՝ որպես վնասվածքաբան։ 1965 թվականին տեղափոխվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ և աշխատել որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի վարիչ։ 1971 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում նախ որպես ասիստենտ, այնուհետև՝ դոցենտ, պրոֆեսոր։ Միաժամանակ, 1986 թվականից ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի 4-րդ կլինիկական հիվանդանոցի հետվնասվածքային ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքները, 1996 թվականից եղել է «Երևան» բժշկական կենտրոնի նույն բաժանմունքի ղեկավարը։ 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, այնուհետև զբաղվել օստեոգենեզի խթանման հարցերի ուսումնասիրությամբ։ 1994 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Ղարիբյանը մեծ ուշադրություն է դարձրել վերջույթների դիաբետիկ անգիոպաթիայի հարցերին։

Աշխատանքները վերաբերում են մաթրիքսի օգնությամբ կեղծ հոդերի և չսերտաճած կոտրվածքների, ոսկրածուծաբորբի (օսթեոմիելիտ), շաքարախտից առաջացած բարդությունների բուժման, օզոնաբուժության հարցերին[1]։ Ղարիբյանը բազմաթիվ գիտական աշխատությունների, ինչպես նաև, մի շարք գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է։ Բացի գիտամանկավարժական և պրակտիկ գործունեությունից, Ղարիբյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի անդամ, 1996 թվականից՝ Երևանի գլխավոր վնասվածքաբան[2]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ (2001)[3]։
  • Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ (2001)։
  • Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի (ԵԲԳԱ, Գերմանիա) իսկական անդամ (2002)։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ։
  • Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի անվանական ոսկե մեդալ։
  • ԵԲԳԱ-ի Էռլիխի մեդալ (2002)։

Գրականություն խմբագրել

  • Эдуард Саркисович Гарибян, Вопросы теории и клинической медицины, т. 1, № 6, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  3. www.raen.am http://www.raen.am/members/g4.html. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)