Էդուարդ Գրիգորյան (բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Հրաչի Գրիգորյան (հուլիսի 27, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1993), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (2000), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011)[1]։
Ծնվել է | հուլիսի 27, 1936 (87 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ստամոքսաղիքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1960 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից՝ Երևանի կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ԳՀԻ գիտական ղեկավար, 1988-2002 թվականներին, միաժամանակ՝ ստամոքսաղիքաբանության բաժանմունքի վարիչ, 2003 թվականից՝ Ստամոքսաղիքաբանության կենտրոնի ղեկավար։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստամոքսաղիքաբան (1988 թվականից)։ Տեղեկատվայնացման (1997), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտական (1999) միջազգային ակադեմիաների անդամ։
Աշխատանքները վերաբերում են մարսողական, ներզատական համակարգերի, երիկամների հիվանդությունների, պարբերական հիվանդության հարցերին. հետազոտել է ենթաստամոքսային գեղձի վիճակը մարսողական օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005