Էդուարդ Բորնհյոյե
Էդուարդ Բորնհյոյե ([b’ornhööe]), ծնված՝ Էդուարդ Բրունբերգ (փետրվարի 17, 1862[1], Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - նոյեմբերի 17, 1923[2][1], Տալլին, Էստոնիա[2]), էստոնացի գրող, արձակագիր։
Էդուարդ Բորնհյոյե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1862[1] |
Ծննդավայր | Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Վախճանվել է | նոյեմբերի 17, 1923[2][1] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Գրական անուն | Эдуард Борнхёэ |
Մասնագիտություն | սցենարիստ, թարգմանիչ, ծաղրանկարիչ և գրող |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Eduard Bornhöhe Վիքիպահեստում |
Էդուարդ Բորնհյոյեն համարվում է էստոնական գրականության մեջ պատմավեպի ժանրի հիմնադիրը, քանի որ նրա գործերի մեծամասնությունը ռոմանտիզմի ազդեցությունն ունեցող պատմա-արկածային պատմություններ են։
Կենսագրություն
խմբագրել1872-1874 թթ. սովորել է Ռեվելում (Տալլին) Վ. Կենտմանի անվան տարրական դպրոցում, իսկ 1874-1877 թթ.՝ շրջանային դպրոցում։
Բորնհյոյեի կենսագրությունը հարուստ է աշխատանքի վայրերի և այն քաղաքների ցանկով, որտեղ ապրել, աշխատել և եղել է ճանապարհորդությունների ժամանակ։ Հողաչափների գծագրող Սանկտ Պետերբուրգում և նույն վայրում ապրանքային ֆիրմայի աշակերտ, Կովնոյում (Կաունաս) ուսուցչի օգնական և գերմանական թերթի տալլինյան գործակից, Ստավրապոլում ուսուցիչ և տնային ուսուցիչ Մատսալու կալվածքում. ոչ մի տեղ նա երկար չէր մնում, կարծես թե հետաքրքրասիրությունը և ճանապարհորդության տենչը ձգում էին նրան առաջ։ Նա եղել է Թիֆլիսում (Թբիլիսի) և Փոքր Ասիայում, Գերմանիայում և Լեհաստանում, կատարել է ճանապահորդություն դեպի Պաղեստին, Եգիպտոս, Հունաստան, Իտալիա։ Արդեն բավականին հասուն տարիքում (1888 թ.) Բորնհյոյեն հանձնում է էքստեռն քննություններ և ընդունվում Տարտուի համալսարան (էստ․՝ Tartu Ülikool)՝ ուսումնասիրելու բանասիրություն, սակայն ստիպված էր թողնել ուսումը նյութական դժվարությունների պատճառով։ Եվ կրկին մասնագիտությունների շարանը՝ լրագրող և ծաղրանկարիչ Բեռլինում, թարգմանիչ Տալլինի շրջանային դատարանում, դիվանապահ։ Դատարանի հետ էր կապված նրա մնացած ողջ կյանքը. մահացել է Տալլինի հաշտարար դատավորի պաշտոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Борнхёэ Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բորնհյոյե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 532)։ |