Էդուարդ Արթուրի Բագրինցև (ռուս.՝ Эдуард Артурович Багринцев, հունվարի 13, 2003(2003-01-13), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ և ռուսաստանցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ծնվել է Ռուսաստանի Սոչի քաղաքում, նախկինում ներկայացրել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականները։ Այժմ խաղում է Սլովակիայի «Դուբնիցա» ակումբում։

Էդուարդ Բագրինցև
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 2003(2003-01-13) (21 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Հասակ 1,77 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Էդուարդ Բագրինցևն իր նորամուտը նշել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի հիմնական թիմի կազմում 2021 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության «Զենիթ-Իժևսկի» դեմ խաղում[1]։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Բագրինցևը տեղափոխվել է Սլովակիայի «Դուբնիցա», ԲԿՄԱ-ն պահպանել է նրան հետ գնելու տարբերակը[2]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էդուարդ Բագրինցևը ծնվել է Ռուսաստանում և ներկայացնում էր Ռուսաստանը կրտսեր տարիքային խմբերի հավաքականներում (մինչև 15, 16, 17 և 19 տարեկաններ[3])։ Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ կիսով չափ հայ։ 2022 թվականի ապրիլին Բագրինցևը հայտարարել է, որ որոշել է ներկայացնել Հայաստանը հենց որ պաշտոնապես ստանա քաղաքացիություն[4]։

2023 թվականի ապրիլի 8-ին հայտարարվեց, որ Բագրինցևին տրվել է Հայաստանի անձնագիր և նա կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական[3][5]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

2022 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Այլ Ընդամենը
Մրցաշար Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ԲԿՄԱ Մոսկվա 2021–2022 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 0 0 1 0 1 0
Դուբնիցա 2022-2023 Սլովակիայի 2-րդ դիվիզիոն 10 1 1 0 - - - - 11 1
Կարիերայի ընդհանուր 10 1 1 0 0 0 0 0 12 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Zenit-Izhevsk v CSKA game report» (ռուսերեն). Sportbox. 2021 թ․ սեպտեմբերի 23.
  2. «Эдуард Багринцев продолжит карьеру в Словакии» (ռուսերեն). CSKA Moscow. 2022 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Էդուարդ Բագրինցևը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի հավաքականում նորամուտին». VNews. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Эдуард Багринцев будет выступать за сборную Армении по футболу» (ռուսերեն). Artsakhpress. 2022 թ․ ապրիլի 13. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Էդուարդ Բագրինցեւը հայկական անձնագիր է ստացել եւ պատրաստ է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել