Էդուարդ Այանյան (հրապարակախոս)
Էդուարդ Մելիքի Այանյան (հունիսի 5, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հեղինակ, հրապարակախոս, հեղինակային խոսքի մարզիչ, հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի, երաժշտական բազմաթիվ նախագծերի հեղինակ։ «Երևան» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրն է։ Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում[1]։
Էդուարդ Մելիքի Այանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կենսագրություն խմբագրել
Այանյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 5-ին Երևանում։ 1987-1992 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ «Միկրոէլեկտրոնային և կիսահաղորդչային սարքավորումներ» մասնագիտացմամբ[2]։
1993-1995 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար։
Գործունեություն խմբագրել
Այանյանն իր ստեղծագործական և հասարակական գործունեությունը (1996-1998 թթ.) սկսել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունում՝ որպես հեռուստահաղորդումների, գովազդային հոլովակների, ֆիլմերի սցենարիստ։ Զբաղվել է մշակութային և սոցիալական ծրագրերի մշակմամբ[3]։
1990-ական թվականներին Հայաստանում հայտնի «Մեր բակը» (վարկանիշը IMDB-ում՝ 7.7[4]), «Մեր բակը 2» և «Մեր բակը 3»[5] ֆիլմերի սցենարի հեղինակներից մեկն է։ Գլխավոր հերոսներից Հրանտ Թոխատյանը «Մեր բակը» ֆիլմի մասին գրել է․
«Մեր բակը» ֆիլմ է մեր բակերի կյանքի մասին՝ նկարահանված հին տեսախցիկով։ Հայաստանում չկա մեկը, ով չի դիտել այն։ Մեր երեխաները պետք է իմանան, թե ինչ են կորցրել[6]։ |
2000-2006 թվականներին Այանյանը եղել է «Կրեատիվ» ընկերության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ Ընկերությունը զբաղվում էր հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի և երաժշտական նախագծերի (հեռուստատեսային հաղորդումներ, ռադիոհաղորդումներ, պիեսներ, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր) մշակմամբ և իրականացմամբ։ Քաղաքային և ազգային մասշտաբի ամենահայտնի իրադարձություններից էին․
2005-2008 թվականներին եղել է «Երևան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ 2011-2013 թվականներին՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[9] և «Երևան Փրադաքշնս» հրատարակչության տնօրենը։
2009-2010 թվականներին եղել է «RBA» ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ 2012-2015 թվականներին՝ «Երևան Փրադաքշնս» ընկերության գործադիր տնօրենը։
Դասավանդման և ստեղծագործական գործունեություն խմբագրել
Այանյանը «Երևան-Մոսկվա տրանզիտ» երաժշտական նախագծի ռուսական տեքստերի հեղինակն է[10]։
2010 թվականից դասավանդում է հեղինակային խոսք։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար մշակել է ուսումնական կուրս հեղինակային խոսքի վերաբերյալ[11]։
2015 թվականից Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի դասավանդող է[12]։
- «Պրակտիկում տնօրենների համար»[1]
- «Ծրագիր հաջորդների համար»
Հրապարակախոսություն խմբագրել
Այանյանը մի շարք հոդվածների, ձեռագրերի և ակնարկների հեղինակ է․
- Մութ տարիներ
- Մետաղի ձայնով
- Լավագույն լավաշ
- Երկնային գործեր
- Երազանքի թիմ
- Տիեզերքի սյուները
- Ժամանակի հաղթողը (նվիրվել է Արտավազդ Փելեշյանին)
- Տասներկուերորդ մայրաքաղաքի ճարտարապետը
- Մարդը կադրից դուրս
- Այրուձիի մեծ գաղտնիքը
- Մեծ սկանդալ
- Սաքո
- Joe The Turk
- Խիստ գաղտնի
- Ծաղրածուի կախարդական լռությունը
- Քառակի դատապարտվածը
- Ստամբուլի քրոնիկաները
- Աստվածային հարցազրույց
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած չէ, ունի երեք դուստր։ Պապը խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Էդուարդ Այանյանն է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Бизнес-школа СКОЛКОВО встречает шестой класс программы Практикум для директоров
- ↑ Аянян Эдуард (сценарист)
- ↑ Sharm Holding | Advertising Company in Armenia
- ↑ Mer bake (1996)
- ↑ Эдуард Аянян на сайте КиноПоиск.ру
- ↑ «Tele.ru: Грант Тохатян: «Считаю, что у каждого ребенка должна быть своя мать, но моя жена Луиза против»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ Клуб Базе / Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «ԲԱԶԵ» ակումբի կայքէջ
- ↑ Обсуждение в клубе Базе / Քննարկում «Բազե» ակումբում
- ↑ «Армянский новостной портал ImYerevan.am»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ «САРКИС МНОЯН: "Я ВСЕ ЛЮБЛЮ НАЧИНАТЬ С БЕЛОГО ЛИСТА"»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Газета РАУ: С Наступающим!»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին։ Վերցված է 2016-01-28
- ↑ ««Слова и смыслы» семинар»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 2018-10-07