Էդմունդ Լեսթեր Փիրսոն (անգլ.՝ Edmund Lester Pearson, փետրվարի 11, 1880(1880-02-11)[1], Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2] - օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրադարանավար և գրող, «Ճշմարիտ հանցագործություն» գրական ժանրի հեղինակը։ Նա մեծ ճանաչություն է ձեռք բերել Լիզզի Բորդենի սպանության տխրահռչակ գործի իր պատմվածքով։

Էդմունդ Փիրսոն
Ծնվել էփետրվարի 11, 1880(1880-02-11)[1]
ԾննդավայրՆյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
Վախճանվել էօգոստոսի 8, 1937(1937-08-08)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրադարանավար և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան[2], New York State Library School?[2] և Հարվարդի քոլեջ

Վաղ կյանք խմբագրել

 
Լուի Հ.Ֆ. Վագները թերթում, գրել է Էդմունդ Փիրսոնը

Փիրսոնը ծնվել է Նյուբերիպորտում, Մասաչուսեթս, 1880 թվականի փետրվարի 11-ին։ Սովորել և ավարտել է Հարվարդի քոլեջը 1902 թվականին[3]:Նրա առաջին հրապարակումը եղել է դպրոցական պարբերականում՝ « Հարվարդի փաստաբանը» անվանմամբ։ 1904 թվականին նա ավարտել է գրադարանային գիտության բակալավրի աստիճանը Նյու Յորքի նահանգի գրադարանային դպրոցում Օլբանիում, որը նախկինում եղել է Կոլումբիայի գրադարանային ծառայության դպրոցը[4]։ Իսկ պաշտպանության թեզը Թեոդոր Ռուզվելտի մատենագիտությունն էր[5]։

Կարիերա խմբագրել

Ավարտելուց հետո նա սկզբում աշխատեց որպես գրադարանավար Վաշինգտոնի Հանրային գրադարանում, որտեղ հանդիպեց իր ապագա կնոջը, ապա միսս Մերի Ջեյն Սելլերսին։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ 1906 թվականին տեղափոխվել է Կոնգրեսի գրադարան՝ որպես հեղինակային իրավունքի բաժնի օգնական։ 1908 թվականին դարձել է Ռազմական վարչության Ռազմական տեղեկատվության բաժնի գրադարանավարի պաշտոնակատար։ 1906 - 1920 թվականներին նա գրել է շաբաթական սյունակ «Գրադարանավարը» Boston Evening Transcript թերթի համար։ Սյունակը բաղկացած էր հումորային էսսեներից և պատմվածքներից։ Պատմությունները հաճախ ներկայացնում էին Բաքսթեր քաղաքի գեղարվեստական Էզրա Բիսլիի անվճար հանրային գրադարանը, ինչպես նաև այլ գեղարվեստական անձինք և վայրեր։ 1907 թվականի սյունակում Փիրսոնը տպել է մի պարբերություն, որը ենթադրաբար հին գրադարանավարի տարեգրքից է։ Գործընկերների և ընկերների արձագանքը ստիպեց նրան ընդլայնել այն մինչև 34 էջանոց գրքույկի, որը լույս է տեսել 1909 թվականին որպես «Հին գրադարանավարի տարեգիրք»։ Վերնագրի էջում այդ տարեգիրքը նկարագրված է որպես «շատ հազվագյուտ բրոշյուր, որն առաջին անգամ հրատարակվել է Նյու Հեյվեն Կոնեկտիկուտում 1773 թվականին և այժմ առաջին անգամ վերահրատարակվել է»։ Պամֆլետը լրջորեն վերանայվել է The New York Sun-ի , The Nation-ի , The New York Times-ի կողմից, և մի քանի այլ հրապարակումներ, մինչ կատակի ճանաչում ստանալը։ 1927 թվականին «Հանրային գրադարաններ» ամսագիրը խաբեությունն անվանեց «լավ կատակ, պայծառ, խելացի, իսկականությանը համապատասխան ճշմարտացիությամբ»[6]։ Նույնիսկ այսօր, հումորային կեղծ-միջնադարյան անեծքը գրքագողերի դեմ գրքույկից շարունակում է ներկայացվել որպես իրական[7][8]։

1909-1914 թվականներին Փիրսոնն ապրել է Նյուբերիպորտում և գրել մի քանի գրքեր։ Նա գրել է պատմվածքներ՝ հիմնված իր մանկության վրա « Հավատի տարիներ» և «Հոպերգրասի ճանապարհորդություն»։ Ինչպես նաև տպագրել է իր մի քանի սյունակները «The Library and the Librarian» , «The Librarian at Play » և «The Secret Book»-ում։ Այս ընթացքում նա նաև եղել է Նյուբերիպորտի հանրային գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1914 թվականին Փիրսոնը կնոջ հետ տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1914-1927 թվականներին աշխատել է Նյու Յորքի հանրային գրադարանում ՝ որպես հրատարակությունների խմբագիր։

1914 թվականից սկսած Փիրսոնը գրեց մի շարք սյունակներ ազգային պարբերականների համար, ինչպիսին է «Ազգը»։ Սյունակմերի անվանումներն են՝ (Books and Men), The Dial , The Weekly Review (հետագայում կոչվում է Independent and Weekly Review ) (սյունակների անվանումները՝ Books and the News, New Books and Old) և The Outlook (սյունակի անվանումը՝ The Book Table)։ Նա նաև կատարել է տարբեր գրախոսություններ է զանազան հրատարակությունների համար, ներառյալ The Saturday Review of Literature-ը ։ Նա գրել է երեք տարբեր գրքեր «Սև կամ կարմիր գրքեր», «տարօրինակ գրքեր » և «գրական արժեք չունեցող վեպեր» գրքերի մասին[5]։ Նրա գրական աշխատանքը կարճ ժամանակով ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա ստացավ ավագ լեյտենանտի կոչում, բայց չի ծառայել արտասահմանում[9]։

1924 թվականին նա հրատարակեց իր ամենահայտնի աշխատությունը՝ Լիզի Բորդենի մասին՝ « Սպանության հետախուզում» -ը, իր իսկ հեղինակային իրավունքով։

Հետագա տարիներին Փիրսոնը հրապարակեց ամերիկյան քրեական գործերի վերաբերյալ այլ ուսումնասիրություններ, այդ թվում «Սպանություն կեղտոտ քթում», «Այլ սպանություններ», «Հինգ սպանություններ», բայց այնուամենայնիվ այս գրքերը մեծ ճանաչում չեն ունեցել համեմատած նրա սկբնական աշխատանքների հետ։

Նա լայնածավալ անձնական նամակագրություն էր վարում շոտլանդացի կրմինալ–գրող Ուիլյամ Ռուգհեդի հետ։ Երկու գրողները միմյանց աջակցում էին «կրիմինալ գործեր» իրենց ընտրած ոլորտում։ 1934 թվականին Փիրսոնը գնաց Հոլիվուդ՝ որպես սցենարիստ՝ Ֆրանկենշտեյնի հարսնացուն, Լոնդոնի մարդագայլը ֆիլմերի համար։

Մահ և ժառանգություն խմբագրել

Փիրսոնը մահացել է 1937 թվականի օգոստոսի 8-ին Նյու Յորքի Կոլումբիա-Պրեսբիթերյան բժշկական կենտրոնում բրոնխային պնեվմոնիայից ։ Նա թաղվել է ընտանեկան հողամասում Օուք Հիլ գերեզմանատանը, իր ծննդավայրում՝ Նյուբերիպորտում[5]։

Նորման Դ. Սթիվենսը ակտիվորեն պահպանում է Էդմոնդ Փիրսոնի ստեղծագործությունները՝ հավաքելով Գրադարանավարի սյունակի մի մասը համանուն գրքում։ Սթիվենսը Մոլսվորթի ինստիտուտի տնօրենն է , ով ներկայացնում է Էդմունդ Լեսթեր Փիրսոնի գրադարանի հումորի մրցանակը , որը պարգեւատրել և խրախուսել է գրադարանային հումորիստների նոր սերունդը։

Պրոֆեսոր Ջեք Մեթյուզը Փիրսոնին անվանել է «տարբերվող գրող» և «մեծ ձևով մատենասեր»։ Նա նաև նշում է, որ Փիրսոնը «իր ժամանակից առաջ է անցել ժողովրդական մշակույթի և հանրաճանաչ գեղարվեստական գրականության հանդեպ իր հետաքրքրությամբ[10]։ Ավելին, Մեթյուզը ասում է, որ Փիրսոնը շատ խելացի էր և շատ բանիմաց էր։ Նա հոգ էր տանում աշխարհի մասին և հասկանում էր աշխարհի լեզուն[11]»։

2008 թվականին Ամերիկայի գրադարանն ընտրեց Փիրսոնի «Դժոխքի բեկորները» կամ «ճանապարհի պանդոկի պատմությունը» պատմվածքը՝ «ամերիկյան իրական հանցագործության» մասին իր երկդարյա ցուցադրության մեջ ներառելու համար։

Հրապարակումներ խմբագրել

Պիրսոնի կողմից գրված գրքեր

  • Հին գրադարանավարի տարեգրությունը –The Old Librarian's Almanack (1909)
  • Գրադարանը և գրադարանավարը –The Library and the Librarian (1910)
  • Գրադարանավարը խաղումThe Librarian at Play (1911)
  • Հավատաի տարիներ –The Believing Years (1912) (ինքնակենսագրություն)
  • Ճանապարհորդություն Հոպպերգրասում – The Voyage of the Hoppergrass (1913) (ինքնակենսագրություն)
  • Գաղտնի գիրքը –The Secret Book (1914)
  • Թեոդոր Ռուզվելտ –Theodore Roosevelt (1920)
  • Գրքեր սև կամ կարմիր գույներով – Books in Black or Red (1923)
  • Հետազոտություններ սպանության բնագավառում – Studies in Murder (1924)
  • Կեղտոտ քիթ և այլ սպանություններ – Murder at Smutty Nose and Other Murders (1926)
  • Հինգ սպանություն, վերջին նշումներ Բորդենի գործով – Five Murders, with a final note on the Borden case (1928)
  • Տարօրինակ գրքեր –Queer Books (1928)
  • Գրական արժեք չունեցող վեպեր կամ Հետևելով ժողովրդական գրականության հին հետքերին – Dime novels or, Following an old trail in popular literature (1929)
  • Սատանայի հրահրումը – Instigation of the Devil (1930)
  • Ավելի շատ հետազոտություններ սպանության վերաբերյալ – More Studies in Murder (1936)
  • Լիզի Բորդենի դատավարությունը, խմբագրված, գործի պատմություն –Trial of Lizzie Borden, edited, with a history of the case (1937)
  • Սպանության գլուխգործոցներ – Masterpieces of murder (1963)
  • Սպանություններ, որոնք շփոթեցրել են փորձագետներին – Murders that Baffled the Experts (1967)

Books edited by Pearson

  • Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս։ Շելլիի, Մերի Ուոլստոնկրաֆտի կողմից։ Տպագրված է Էդմունդ Լեսթեր Փիրսոնի ներածությամբ։ Նյու Յորք, Սահմանափակ թողարկման ակումբ, 1934 թվական։
  • Հանցագործի ինքնակենսագրուոյեւն։ Թաֆթսի կողմից։ Հենրի։ Խմբագրվել է Էդմունդ Լեսթեր Փիրսոնի կողմից։ Նյու Յորք, Դաֆիլդ և ընկերություն, 1930 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of American Library Biography / B. S. WynarLibraries Unlimited, 1978. — ISBN 0-87287-180-0
  3. A. Lawrence, ed., Who's who among North American authors, volume 2, 1925
  4. American Council of Learned Societies, Dictionary of American Biography, Supplements 1-2: To 1940, 1944-1958
  5. 5,0 5,1 5,2 J. Durnell, & N. D. Stevens, ed., The Librarian: Selections from the Column of that Name, 1976
  6. Mr Pearson Leaves Library Ranks. Public Libraries. v.32 p280-281. June 1927.
  7. IFLA - Quotations about Libraries and Librarians - Subject List Արխիվացված 2009-02-10 Wayback Machine at www.ifla.org
  8. W. A. Wiegand, The History of a Hoax: Edmund Lester Pearson, John Cotton Dana, and the Old Librarian's Almanack, 1979
  9. Kunitz, Stanley J. & Howard Haycraft (eds). Twentieth century authors. New York: H. W. Wilson Company, 1942.
  10. Matthews, Jack. Booking in the Heartland. p55. Johns Hopkins University Press. 1986.
  11. Matthews, Jack. Booking in the Heartland. p51. Johns Hopkins University Press. 1986.

Արտաքին հղումներ խմբագրել