Էդիթ Տիեմպո
Էդիթ Լոպես Տիեմպո (իսպ.՝ Edith Tiempo, ապրիլի 22, 1919, Bayombong, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ - օգոստոսի 21, 2011[1], Dumaguete, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի բանաստեղծուհի, գիտաֆանտաստիկ գրող, ուսուցիչ, գրաքննադատ։ Ֆիլիպինական անգլալեզու պոեզիայի ներկայացուցիչ է։ Գրականության բնագավառում արժանացել է ժողովրդական արտիստի կոչման՝ երկրում անգլալեզու պոեզիայի և արձակի զարգացման գործում ներդրած ավանդի համար (1999)։ Հայտնի է որպես Ֆիլիպինական գրականության մայր։
Էդիթ Տիեմպո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1919 |
Ծննդավայր | Bayombong, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ |
Մահացել է | օգոստոսի 21, 2011[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Dumaguete, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Silliman University? |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Ամուսին | Edilberto K. Tiempo? |
Պարգևներ և մրցանակներ |
ՍտեղծագործություններԽմբագրել
Էդիթ Տիեմպոն ֆիլիպինցի լավագույն անգլալեզու գրողներից մեկն է, որի աշխատանքներն առանձնանում են ոճի և բովանդակության գերազանց համադրմամբ, վարպետությամբ և խորաթափանցությամբ։ Նրա ստեղծագործությունների լեզուն նշվել է որպես «նկարագրական, բայց ոչ մանրակրկիտ մանրամասնությամբ ծանրաբեռնված»։
Տիեմպոյի հրատարակած աշխատանքների թվում են «Պտերի շեղբը» (1978), «Հայրենի ափը» (1979) և «Ուրիշ եգիպտացորենը»։ Բանաստեղծությունների ժողովածուներն են «Բաբելոնի հետքերը և այլ բանաստեղծությունները» (1966) և «Կախարդների արկղիկը և այլ բանաստեղծությունները»։ Պատմվածքների ժողովածուն է «Աբիդեն, Հիսուս Նավինը և այլ պատմությունները» (1964)։
Տիեմպոն ամուսնու հետ Դումագետե քաղաքում հիմնադրել է «Սիլիմանի գրողների ազգային արվեստանոցը»։
Ընտրյալ ստեղծագործություններԽմբագրել
- Վեպեր
- A Blade of Fern (1978)
- His Native Coast (1979)
- The Alien Corn (1992)
- One, Tilting Leaves (1995)
- The Builder (2004)
- The Jumong (2006)
- Պատմվածքների և վիպակների ժողովածուներ
- Abide, Joshua, and Other Stories (1964)
- Բանաստեղծությունների ժողովածուներ
- The Tracks of Babylon and Other Poems (1966)
- The Charmer’s Box and Other Poet (1993)
- Marginal Annotations and Other Poem
- Commend Contend. Beyond Extensions (2010)
ՄրցանակներԽմբագրել
- 1999՝ Գրականության ոլորտում Ֆիլիպինների ժողովրդական արտիստ
- Գրականության ոլորտում Ֆիլիպինների ազգային մրցանակ
- 1979՝ Ֆիլիպինների մշակութային կենտրոնի 1-ին կարգի մրցանակ՝ վիպագրության համար
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրություն(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդիթ Տիեմպո կատեգորիայում։ |