Էդգար (ֆուտբոլիստ)

իսպանացի ֆուտբոլիստ

Էդգար Անտոնիո Օրտեգա (իսպ.՝ Édgar Antonio Méndez Ortega, առավել հայտնի է որպես Էդգար (իսպ.՝ Édgar), ապրիլի 30, 1991(1991-04-30), հունվարի 2, 1990(1990-01-02)[1] կամ ապրիլի 3, 1991(1991-04-03), Arafo, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Կրուս Ասուլ» ակումբի եզրային կիսապաշտպան։

Էդգար
Édgar Antonio Méndez Ortega
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդգար Անտոնիո Օրտեգա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 1991(1991-04-30) (32 տարեկան), հունվարի 2, 1990(1990-01-02)[1] (34 տարեկան) կամ ապրիլի 3, 1991(1991-04-03) (32 տարեկան)
Ծննդավայր Arafo, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մեքսիկա Կրուս Ասուլ
Պատանեկան կարիերա
Իսպանիա Տեներիֆե
2006-2007 Իսպանիա Մուրսիա Դեպորտիվո
2007-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 23 (1)
2009-2010 Իսպանիա Ատլետիկ Սիուդադ 30 (0)
2010-2011 Իսպանիա Ռեալ Բետիս Բ 19 (0)
2011-2012 Իսպանիա Մելիլյա 35 (7)
2012-2014 Իսպանիա Ալմերիա Բ 32 (6)
2013-2014  Իսպանիա Ռեալ Խաեն 17 (0)
2014  Իսպանիա Տեներիֆե 14 (1)
2014-2015 Իսպանիա Ալմերիա 30 (4)
2015-2016 Իսպանիա Գրանադա 15 (1)
2016-2017 Իսպանիա Ալավես 27 (4)
2017-մ.հ. Մեքսիկա Կրուս Ասուլ 16 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ծնվել է Արաֆոյում (Սանտա Կրուս դե Տեներիֆե պրովինցիա)։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Տեներիֆեում», ապա խաղացել «Մուրսիա Դեպորտիվո» ակումբում։ 2007-2009 թվականներին սովորել է «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում։

Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է «Ռեալ Մադրիդ C» ակումբի կազմում Տերսերայի 2008/09 մրցաշրջանում, որի ընթացքում մասնակցել է 23 խաղի և խփել 1 գոլ։ 2009 թվականի ամռանը տեղափոխվել է Սեգունդա Բ-ի «Ատլետիկ Սուիդադ» ակումբ, որի կազմում անցկացրած մեկ մրցաշրջանում մասնակցել է 30 խաղի։ 2010/11 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Սեգունդա Բ-ի «Ռեալ Բետիս Բ» ակումբ[2]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 28-ին՝ «Լորկա Ատլետիկո» ակումբի հետ հանդիպման 71-րդ րոպեին փոխարինելով Ֆեռնանդո Պախարերոյին[3]։ Այդ ակումբում Էդգարն անցկացրել է ընդհանուր առմամբ 19 խաղ։

2011 թվականի հուլիսին Էդգարը պայմանագիր է կնքել «Մելիլյա» ակումբի հետ[4], որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը։ 2011 թվականի օգոստոսի 21-ին կատարել է իր նորամուտը «Մելիլյայի» կազմում՝ մասնակցելով իր նախկին ակումբի՝ «Ռեալ Բետիս Բ»-ի դեմ խաղին[5]։ «Մելիլյայի» կազմում իր առաջին գոլը նա խփել է «Էսիխա» ակումբի դեմ խաղում, որ կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 18-ին[6]։ Մրցաշրջանի ընթացքում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 35 հանդիպում և խփել 7 գոլ։

2012 թվականին Էդգարը միացել է «Ալմերիայի» երկրորդ թիմին[7], որի կազմում իր նորամուտը կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ մասնակցելով «Վիլյանովենսե» ակումբի դեմ խաղին[8], իսկ առաջին գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ին՝ «Ալբասետեի» դեմ խաղում[9]։

2013 թվականի հուլիսի 20-ին Էդգարը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սեգունդայի «Ռեալ Խաեն» ակումբ[10]։ 2013 թվականի օգոստոսի 25-ին կատարել է իր նորամուտը Սեգունդայում՝ մասնակցելով «Նումանսիա» ակումբի դեմ խաղին, երբ նա խաղացել է բոլոր 90 րոպեներին, իսկ նրա հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով[11]։

2014 թվականի հունվարին կրկին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Տեներիֆե» մինչև մրցաշրջանի ավարտը[12]։ Իր նորամուտը կատարել է «Բարսելոնա Բ»-ի դեմ խաղում՝ 2014 թվականի փետրվարի 9-ին[13]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է «Պոնֆերադինայի» դեմ խաղում՝ 2014 թվականի մարտի 23-ին[14][15]։

2014 թվականի հունիսին Էդգարը թարմացրել է իր պայմանագիրը «Ռոխոբլանկոսի» հետ և տեղափոխվել հիմնական կազմ, որը հանդես էր գալիս Լա Լիգայում[16]։ Բարձրագույն լիգայում իր նորամուտը կատարել է «Էսպանյոլի» դեմ խաղում՝ 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ կատարելով գոլային փոխանցում Ֆեռնանդո Սորիանոյին[17]։ Բարձրագույն մակարդակում իր առաջին գոլն Էդգարը խփել է սեպտեմբերի 12-ին՝ «Կորդովա» ակումբի դեմ խաղում[18]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալմերիա» ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2018 թվական[19]։

2015 թվականին՝ Լա Լիգայից «Ալմերիայի» դուրս մնալուց հետո, քառամյա պայմանագիր է կնքել «Գրանադա» ակումբի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել