Էդգարդ Բլոշե (դեկտեմբերի 12, 1870(1870-12-12)[1], Բուրժ - սեպտեմբերի 5, 1937(1937-09-05)[1], Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-իսլամագետ, թարգմանիչ, մատենագետ, արվեստի պատմաբան, մասնագիտացել է հատկապես կրոնների պատմության մեջ։

Էդգարդ Բլոշե
Ծնվել էդեկտեմբերի 12, 1870(1870-12-12)[1]
ԾննդավայրԲուրժ
Մահացել էսեպտեմբերի 5, 1937(1937-09-05)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբանահավաք, արևելագետ, պատմաբան, գրադարանավար և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Բուրժ քաղաքում։ Ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների դպրոցը արաբերեն լեզվով, այնուհետև Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցը, որտեղ նա աշխատել է որպես ասիստենտ 1895-1901 թվականներին, աշխատել է նաև Ֆրանսիայի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում, որտեղ 1895 թվականին նշանակվել էր գրադարանավարի տեղակալ։ Հրատարակել է բազմաթիվ աշխատություններ բյուզանդական, արաբական և մոնղոլական պատմության վերաբերյալ, բայց նրա մասնագիտությունը պարսկական արվեստն ու կրոնի պատմությունն էր։ 1929 թվականին դարձել է հոգաբարձուի օգնական, ապա՝ հոգաբարձու։ 1935 թվականի նոյեմբերին թոշակի է անցել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել