Դիքսի Էգերիքս (անգլ.՝ Dixie Violet Egerickx, հոկտեմբերի 31, 2005(2005-10-31), Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, որը հայտնի է իր դերերով՝ «Խորհրդավոր պարտեզը» և «Փոքրիկ անծանոթը» ֆիլմերում, ինչպես նաև «Հանճարը» և «Պատրիկ Մելրոուզ» սերիալներում մարմնավորած դերերի համար։

Դիքսի Էգերիքս
Ծնվել էհոկտեմբերի 31, 2005(2005-10-31) (18 տարեկան)
ԾննդավայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունKnightsbridge School?[1][2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Կարիերա խմբագրել

Երբ Դիքսին 8 տարեկան էր, նրա դպրոց է այցելում «Nina Gold Casting» գործակալության ներկայացուցիչ` Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի համար դերասանուհի գտնելու նպատակով։ Այդ ժամանակ աղջիկը չանցավ քասթինգը[3]։

Այն նախագծերը, որոնցում մասնակցել է երիտասարդ դերասանուհին ՝ «Չերչիլի գաղտնիքը», «Արքայական ձմեռ», «Երիտասարդ Մարքսը», «Երկար գիշեր» և «Փոքրիկ անծանոթ» ֆիլմերն են, ինչպես նաև «Հանճարը» և «Պատրիկ Մելրոզ» սերիալները, գլխավոր դերում`Բենեդիքտ Քամբերբետչեմը։

2019 թվականին մարտի 27-ին հայտարարվել է, որ Դիկսի Էգերիկսը միացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[4]։ Նույն թվականին նրան անվանել են «Վաղվա աստղ»։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 2020 - Խորհրդավոր պարտեզը/ The Secret Garden
  • 2019 - Երկար գիշեր (TV) / The Long Night
  • 2018 - Փոքրիկ անծանոթը (TV) / The Little Stranger
  • 2018 - Պատրիկ Մելրոուզ (մինի-սերիա) / Patrick Melrose
  • 2017 - Երիտասարդ Մարքսը / National Theatre Live: Young Marx
  • 2017 - Անտառային դիտորդը (TV) / The Watcher in the Woods
  • 2017 - ... - Հանճարը (հեռուստասերիալ) / Genius
  • 2017 - Արքայական ձմեռ (TV) / A Royal Winte
  • 2016 - Չերչիլի գաղտնիքը (TV) /Churchill's Secret

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://issuu.com/dukes_education/docs/dukes_annualreport_2022_v03/s/19007665
  2. https://www.schoolsshow.com/mosets-root/find-a-school/london/896-knightsbridge-school
  3. «Dixie Egerickx Career». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  4. Bloodmoon