Խորհրդավոր պարտեզը (ֆիլմ, 2020)

«Խորհրդավոր պարտեզը»(անգլ.՝ The Secret Garden), ռեժիսոր Մարկ Մանդենի ֆանտաստիկ ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գրող Ֆրենսիս Էլիզա Բարնեթի դասական վեպի վրա, որն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քոլին Ֆերտը, Ջուլի Ուոլթերսը և Դիքսի Էգրիքսը։ Պրոդյուսերը Դևիդ Հայմանն է։

Խորհրդավոր պարտեզը
անգլ.՝ The Secret Garden
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԽորհրդավոր պարտեզը
Թվականհոկտեմբերի 15, 2020 և հուլիսի 8, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Մանդեն
ՊրոդյուսերՌոզի Ալիսոն և Դևիդ Հեյման
Սցենարի հեղինակՋեք Թորն
ԴերակատարներՔոլին Ֆերթ, Ջուլի Ուոլթերս և Դիքսի Էգերիքս
ՕպերատորԼոլ Քրոուլի
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժԼյուկ Դանքլի
ԿինոընկերությունHeyday Films և StudioCanal
Տևողություն99 րոպե

Սյուժե Խմբագրել

Հանկարծակի որբացած Մերին (Դիքսի Էգերիքսը) ստիպված է տեղափոխվել հորեղբոր գաղտնիքներով պարուրված առանձնատունը Անգլիայում(Քոլին Ֆիրթ)։ Ըստ կանոնների խստիվ արգելված է սենյակից դուրս գալ ևշրջել հսկայական տան միջանցքներով, բայց մի օր Մերին կգտնի գաղտնի դուռ, որը տանում է դեպի զարմանալի աշխարհ, որտեղ իրականանում է յուրաքանչյուր ցանկություն `խորհրդավոր այգի...

Դերերում Խմբագրել

  • Քոլին Ֆերտ- Լորդ Արչիբալդ Քրեյվեն
  • Ամիր Ուիլսոն - Դիկոն
  • Ջուլի Ուոլթերս - տիկին Մեդլոք
  • Մեյվ Դերմոդի - Էլիս
  • Դիքսի Էգերիկս - Մերի Լենոքս
  • Ջեմա Պաուել - Գրեյս Քրեյվեն
  • Էդան Հյորխեսթt - Քոլին Քրեյվեն
  • Սոնիա Գոսվամի - Աայա
  • Էնն Լեյսի - տիկին Փիտչեր
  • Պոլ Ջու Ռեյմոնդ-Ասան

Արտադրություն Խմբագրել

2016-ի հունիսին հաղորդվել է, որ Heyday Films և StudioCanal ընկերությունները միավորվել են նկարահանելու «Խորհրդավոր պարտեզ» գրքի նոր տարբերակը և վարձել են Ջեք Թորնին`սցենարը գրելու համար[1]։

2018 թվականի հունվարին Մարկ Մանդենը նշանակվել է առաջիկա ֆիլմի ռեժիսոր։ Ապրիլին Քոլին Ֆերթը և Ջուլի Ուոլթերսը միացել են դերասանական կազմին[2]։ Ամսվա վերջին նկարահանումները մեկնարկել են [3][4][5]։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Յորքշիրում[6]։ Նկարահանումները տեղի են ունեցել Այֆորդ Մենորի պարտեզներում, Բատի մերձակայքում և Բոդնանսի պարտեզում ՝ Հյուսիսային Ուելսի Քոնվեի շրջակայքում[7][8]։ Նկարահանման վայրերը ներառում ենrebah Gardens, Cornwall, Abbotsbury Subtropical Gardens, Dorset & Puzzlewood, Forest of Dean и Helmsley Walled Garden հյուսիսային Յորկշիրում։

Սկզբնապես, 2018 թվականի մայիսին, ֆիլմը գնվել է Global Road Entertainment- ի կողմից Հյուսիսային Ամերիկայում ցուցադրության համար։ 2019-ի մարտին ցուցադրման իրավունքն են ձեռք բերել նաև STXfilms- ում[9][10][11]։

Մարքեթինգ Խմբագրել

StudioCanal ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակել է ֆիլմի առաջին թրեյլերը։ Դրա տեղայնացված տարբերակը համցանցում հայտնվել է հոկտեմբերի 31-ին։

Թողարկման ամսաթիվ Խմբագրել

Ֆրանսիայում «Խորհրդավոր պարտեզը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 15-ին, Մեծ Բրիտանիայում, ապրիլի 17-ին, Ռուսաստանում ՝ ապրիլի 30-ին։ Ցուցադրության իրավունք ձեռք են բերել նաև Ավստրալիան, Իտալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն, Հունաստանը, Վիետնամը և Պորտուգալիան։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել