Զևգմայի խճանկարի թանգարան

թանգարան Թուրքիայում

Զևգմայի խճանկարի թանգարան (թուրքերեն՝ Zeugma Mozaik Müzesi), անտիկ Զևգմա քաղաքի խճանկարի թանգարան, որը գտնվում է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Թանգարանը ունի մոտ 1700 մետր երկարություն ունեցող խճանկարային գեղանկարների հավաքածու2։ Բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին։

Զևգմայի խճանկարի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԱյնթապ և Շեհիթքամիլ
Ղեկավարության նստավայրԱյնթապ, Թուրքիա
Հիմնադրվել է2011
Կայքzeugma.org.tr

Թանգարանի հիմքում ընկած են Զևգմա քաղաքի պեղումներից հայտնաբերված գտածոները, հատկապես խճանկարները, որոնք հայտնաբերվել են Բիրեջիք ամբարտակի կառուցման ժամանակ։

Պատմություն խմբագրել

Զևգմայի տարածքում առաջին բնակավայրը եղել է մ.թ.ա. III դարում։ Այն հիմնադրել է Սելևկիոս I Նիկատորը («Հաղթող»), ով եղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից մեկը։ Բնակավայրը կոչվել Սելևկիոս։ Մ.թ.ա. 64 թվականին հռոմեացիները գրավել են բնակավայրը և վերանվանել Զևգմա, ինչը հին հունարեն նշանակում է կամուրջ կամ անցում։ Սելևկյանների կայսրության անկումից հետո, հռոմեացիները Զևգմայի տարածքը միացրել են Կոմմագենեի թագավոր Անտիոքոս I Թեոսի տարածքին։

Հետագայում Զևգմայում տեղակայված են եղել հռոմեական երկու լեգիոններ։ Բնակավայրի բնակչությունը կազմել է 20- 30 հազար մարդ։ 253 թվականին քաղաքի վրա հարձակվել են Սասանյանները՝ շքեղ առանձնատները վերածելով ավերակների։

1980-ական թվականներին նախատեսվում էր Թուրքիայի հարավային շրջանները ապահովել խմելու մշտական ջրով և էներգիայով՝ ամբարտակի կառուցման միջոցով։ Մտավախություն կար, որ ձախողման արդյունքում անտիկ քաղաքի հիմնական մասը և խճանկարները կարող էին հայտնվել ջրի տակ[1][2] [3]: Ամբարտակի կառուցումը սկսվել է 1996 թվականին, սակայն մինչ այդ Զեվգմայում կատարվել են հնագիտական լայնամասշտաբ հետազոտություններ։ Բոլոր գտածոները հավաքվել են Գազիանթեփի թանգարանում։ 2008 թվականին սկսվել է նոր թանգարանի կառուցման աշխատանքները։ 2011 թվականի մայիսի 27-ին բացվել է նոր թանգարանի շենքը։ Բացման ժամանակ ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Museum of Roman Mosaics to Open in Turkey». Luxury Travel Magazine.
  2. «Gaziantep Zeugma Mosaics Museum». Go Turkey. Turkey's Official Tourism Portal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  3. «Secret Turk heroes of Zeugma Mosaic Museum». Hurriyet Daily News. 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զևգմայի խճանկարի թանգարան» հոդվածին։