Զրոյից մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան (անգլ.՝ Zero to One: Notes on Startups, or How to Build the Future), ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող Փիթեր Թիլի գործարար աշխատությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 2014 թվականին։ Գրքի համահեղինակը ձեռնարկատեր Բլեյք Մասթերսն է։ Գիրքը Բլեյք Մասթերսի՝ Սթենֆորդի համալսարանի CS183 կրթական կուրսի ժամանակ արված մեծ հեղինակություն ստացած առցանց նոթերի կրճատված և թարմացված տարբերակն է, որը նույն համալսարանում 2012 թվականի գարնանը դասավանդել է Փիթեր Թիլը[1]։

Զրոյից մեկ
անգլ.՝ Zero to One
ԵնթավերնագիրNotes on Start Ups, or How to Build the Future
ՀեղինակՓիթեր Թիլ և Բլեյք Մասթերս
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմաբիզնես ձեռնարկություն, քաղաքականություն և կառավարություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 16, 2014
ԳՄՍՀ978-0-8041-3929-8
Կայքzerotoonebook.com

Գիրքն առաջին անգամ հայերեն է հրատարակվել 2022 թվականին Newmag հրատարակչության կողմից[2]։ Գրքի հայերեն թարգմանության հեղինակը Լիանա Զաքարյանն է։

Սյուժե խմբագրել

Իր գրքում Փիթեր Թիլը ներկայացնում է մարդկային չբացահայտված ներուժը, ինչը մարդկությանը ստիպում է անցնել նոր սահմաններ և գյուտեր անել։ Բացի այդ, հեղինակն իր գրքում ցույց է տալիս այդ արժեքներն ստեղծելու և որակապես նոր մակարդակի հասնելու ուղիները։

Թիլն այն կարծիքին է, որ մարդկությունը ապրում է տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ այդ առաջընթացը սահմանափակել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում՝ պարզապես ինքնուրույն մտածել սովորելով։

Ըստ Թիլի՝ երբ մարդիկ կրկնում են այն, ինչն արդեն արվել է, որևէ արժեք չի ստեղծվում և մարդկությունը նույն կետում է մնում։ Բայց, ըստ նրա, որևէ նոր բան ստեղծելով՝ զրոյական կետից մարդկությունը մեկ քայլ առաջ է անում։

Հեղինակն իր գրքում խոսում է նաև այն մասին, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլևս մրցակցության մեջ չեն մտնի որևէ մեկի հետ։ Նա այն կարծիքին է, որ նրանք անհավասար և անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն՝ եզակի արժեք կստեղծեն ու երկարաժամկետ հեռանկարում ամենալայն ու համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը[2]։

Առաջխաղացում խմբագրել

Գրքի առաջխաղացման նպատակով Փիթեր Թիլն իր առաջին և միակ թվիթերյան գրառումն արել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին։ Նրանից հարցազրույց է վերցրել նաև TechCrunch-ից վենչուրային կապիտալիստ և ձեռնարկատեր Ալեքսիա Ցոցիսը[3]։ Սեպտեմբերի 9-ին հյուրընկալվել է Թիմոթի Ֆերիսի փոդքասթին՝ հարցազրույց տալով նրան[4]։ Նույն տարվա սեպտեմբերի 11-ին էլ Թիելը հրավիրվել և հարցազրույց է տվել Reddit-ում հեռարձակվող Ask Me Anything ինտերակտիվ նախագծին[5][6][7]։

Սեպտեմբերի 13-ին Թիելը NPR-ի եթերում հյուրընկալվել է Ուեյդ Գոդվինին՝ քննարկելու իր հեղինակած գիրքը[8]։

Ընդունում խմբագրել

The Atlantic-ում Դերեք Թոմսոնը Թիելի գիրքը բնորոշում է որպես «հավանաբար լավագույն գործարար գիրքը, որը նա երբևէ կարդացել է»։ Իր գրախոսությունում, Թոմսոնը գրել է."Փիթեր Թիլի նոր գիրքը՝ «Զրոյից մեկ»-ը փայլում է ինչպես լազերային ճառագայթ։ Այո, սա ինքնօգնության գիրք է ձեռնարկատերերի համար՝ լցված բրոմիդներով և ապագայի հանդեպ արևային վստահությամբ, որը կարող են կառուցել միայն ստարտափները։ Բայց դրանից ավելին, այն նաև կապիտալիզմի և 21-րդ դարի տնտեսության հաջողության հստակ և խորը ներկայացում է, ինչպես նաև զարմանալի է, թե որքան պարզ է թվում «Զրոյից մեկ» հարաբերակցությունը։ Ընդամենը 200 էջ՝ հագեցած հստակ շարադրանքով և բովանդակալից աֆորիզմներով, Թիելը գրել է թվիթերյան ոճով հիանալի ընթերցվող տրակտատ և անխոնջ մտածելու տեղիք տվող դասագիրք[9]։

Publishers Weekly-ն գրքի մասին գրում է. «Թիելն անդրադառնում է հաջողակ բիզնես կառուցելուն, բայց քննարկումը չափից շատ համառոտ է՝ շատ բան առաջարկելու հաջորդ սթիվջոբսերին կամ փիթերթիլերին»[10]։

2014 թվականի նոյեմբերին Թիմոթի Բ. Լին Vox.com-ում գրքի վերաբերյալ գրախոսություն է գրել՝ նշելով, որ չնայած Թիելի գիրքը պարունակում է որոշ լավ խորհուրդներ, նա այնպես արեց, որ խորհուրդն ավելի հակասական հնչի, քան իրականում էր, չտվեց բավականաչափ կոնկրետ առաջարկություններ և առաջ քաշեց մի քանի կասկածելի պնդումներ[11]։

The New Atlantis-ում Ջեյմս Փոուլոսը Թիելին համեմատում է Ֆրիդրիխ Նիցշեին և պնդում, որ Թիլը՝ «սուպեր գիտունիկներից ամենաքաղաքականը և տեսականը» էզոթերիկորեն գրում է «Զրոյից մեկ»-ում, երբ նա «բարձրացնում է մեր լավագույն և առավել շնորհալի աշխատակիցների շրջանում զարմանալի զանգվածային ձախողման հնարավորության հարցը»[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Masters, Blake. «Notes Essays—Peter Thiel's CS183: Startup—Stanford, Spring 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Զրոյից մեկ». Newmag Publishing House. Newmag. 2022. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  3. Buhr, Sarah (2014 թ․ սեպտեմբերի 8). «Peter Thiel Tweets». TechCrunch. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Ferriss, Timothy (2014 թ․ սեպտեմբերի 9). «The Tim Ferriss Show: Interview with Peter Thiel, Billionaire Investor and Company Creator». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «Peter Thiel, technology entrepreneur and investor. AMA». Reddit. 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Peter Thiel Reveals His Favorite Rap Artist and More in a Reddit AMA». Slate. 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. Ferenstein, Gregory (2014 թ․ սեպտեմբերի 11). «Peter Thiel goes after net neutrality, Uber, Bitcoin, and Hollywood (in 4 quotes)». VentureBeat. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «Peter Thiel In 'Zero To One': How To Develop The Developed World». NPR. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. Thompson, Derek (2014 թ․ սեպտեմբերի 25). «Peter Thiel's Zero to One Might Be the Best Business Book I've Read». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Zero to One: Notes on Startups, or How to Build the Future (book review)». Publishers Weekly. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. Lee, Timothy B. (2014 թ․ նոյեմբերի 30). «How Peter Thiel repackaged conventional wisdom as bold contrarianism». Vox.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. «Competing to Conform». The New Atlantis. March 2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  13. Zero To One (Peter Thiel & Blake Masters) - Summary (անգլերեն), Վերցված է 2022-10-26-ին