Զուրաբ Պոպխաձե (վրաց.՝ ზურაბ თამაზის ძე ფოფხაძე, հունիսի 2, 1972(1972-06-02)[1][2], Լագոդեխ, Կախեթի մարզ, Վրաստան - հունվարի 15, 2013(2013-01-15), Գումա, Սուխումի շրջան, Աբխազիայի Հանրապետություն), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայտնի է Սամարայի «Կռիլյա Սովետովի», Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի», ինչպես նաև Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած ելույթներով։
Վրացական ֆուտբոլային դպրոցի սան է։ Մինչև 12 տարեկան հաճախել է պարի խմբակ, բայց արդյունքում ընտրել է ֆուտբոլը։ Մեծացել է ֆուտբոլային ընտանիքում․ հայրը խաղացել է Վրաստանի առաջնությունում, եղբայրը՝ Քութայիսի «Տորպեդոյում» և «Գուրիայում»։ 1991 թվականին Զուրաբը, նրա հայրը և հորեղբայրը խաղացել են մեկ թիմում՝ Թելավիի «Կախեթում» և առաջին վրացական լիգայից անցել են բարձրագույն։ Զուրաբի ֆուտբոլի գլխավոր ուսուցիչը եղել է Ռևազ Ձոձուաշվիլին։ 1997 թվականին սկսել է խաղալ Ռուսաստանում՝ պայմանագիր կնքելով Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Նա իրեն դրսևորել է որպես ուժեղ, անզիջում պաշտպան, որը կարող էր գնդակը խլել առանց ֆոլի։ Ավելի ուշ դարձել է թիմի ավագ, սակայն 200 թվականին ցածր մարզավիճակի պատճառով վարձավճարով ուղարկվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվին»։ Մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարվա պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետովի» հետ, սակայն արդյունքում թիմում չի ամրապնդել իր տեղը։ 2001 թվականին խաղացել է «Ալանիայում», ապա «Կրիվբասում» և «Մետալուրգ-Կուզբասում»։ 1998-99 թվականներին 4 խաղ է անցկացրել Վրաստանի հավաքականի կազմում ԵԱ-2000 ընտրական փուլում։
2013 թվականին հունվարի 15-ին Պոպխաձեին կախված են գտել Շրոմա գյուղում[3][4]։ Ենթադրություններ կան, որ նա ինքնասպան է եղել ընտանիքում եղած կոնֆլիկտի պատճառով[5]։
Թվական
|
Թիմ
|
Մրցաշրջան
|
Հորիզոնական
|
Խ
|
Գ
|
Ծնթ․
|
Առաջնություն
|
1990
|
«Էրեթի» Լագոդեխի
|
Վրաստանի երկրորդ լիգա
|
-
|
23
|
10
|
-
|
1991
|
«Էրեթի» Լագոդեխի
|
Վրաստանի երկրորդ լիգա
|
-
|
13
|
11
|
-
|
1991/92
|
«Թելավի» Թելավ
|
Վրաստանի առաջին լիգա
|
-
|
34
|
-
|
-
|
1992/93
|
«Ալազանի» Գուրջաան
|
Վրաստանի առաջնություն
|
3
|
26
|
-
|
-
|
1993/94
|
«Էրկվանի» Գուրջաան
|
Վրաստանի առաջնություն
|
8
|
26
|
-
|
-
|
1994/95
|
«Մետալուրգ» Ռուսթավ
|
Վրաստանի առաջնություն
|
7
|
20
|
-
|
-
|
1995/96
|
«Մետալուրգ» Ռուսթավ
|
Վրաստանի առաջնություն
|
5
|
27
|
5
|
-
|
1997
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի բարձրագույն լիգա
|
7
|
25
|
-
|
2
|
1998
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն
|
12
|
24
|
1
|
5/1
|
1999
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն
|
12
|
25
|
2
|
6
|
2000
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն
|
14
|
7
|
-
|
3
|
2000
|
«Կռիլյա Սովետով 2» Սամարա
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն, Պովոլժե
|
17
|
1
|
1
|
1
|
2000
|
«Լոկոմոտիվ» Նիժնի Նովգորոդ
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն
|
15
|
12
|
1
|
5
|
2001
|
«Ալանիա» Վլադիկավկազ
|
Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոն
|
11
|
5
|
-
|
2
|
2001
|
«Ալանիա 2» Վլադիկավկազ
|
Դուբլներ։ Բարձրագույն դիվիզիոն
|
13
|
3
|
-
|
1
|
2002/03
|
«Կրիվբասս» Կրիվոյ Ռոգ
|
Ուկրաինայի բարձրագույն լիգա
|
12
|
-
|
-
|
-
|
2004
|
«Մետալուրգ-Կուզբասս» Նովոկուզնեցկ
|
Ռուսաստանի առաջին դիվիզիոն
|
16
|
10
|
-
|
3
|
Գավաթ
|
1996/97
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի Գավաթ
|
1/2
|
3
|
1
|
-
|
1997/98
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի Գավաթ
|
1/4
|
3
|
-
|
-
|
1998/99
|
«Կռիլյա Սովետով» Սամարա
|
Ռուսաստանի Գավաթ
|
1/16
|
1
|
-
|
-
|