Զուվանդա Մեյերի

բույսերի տեսակ
Զուվանդա Մեյերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Conringieae
Ցեղ Զուվանդա (Zuvanda)
Տեսակ Զուվանդա Մեյերի (Z. meyeri)
Միջազգային անվանում
Zuvanda meyeri

Զուվանդա Մեյերի (լատին․՝ Zuvanda meyeri), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մերկ կամ ծածկված մանր ելունդիկներով միամյա խոտաբույս է։ 10-25 սմ բարձրություն ունեցող ցողունը բարակ է և ճյուղավորված։ Ցողունային տերևները ձվաձև-երկարավուն են, ամբողջաեզր և ցողունագիրկ ականջուկներով։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ վառ վարդագույն։ Պատիճները քառանիստ են, երկարավուն ակոսներով, 4-6 սմ երկարությամբ։ Սերմերը դասավորված են մեկ շարքով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ագարակ, Գուդեմնիս, Կարճևան, Շվանիձոր, Նյուվադի)։ Ընդհանուր արեալն ընգրկում է Նախիջևանը, Արևելյան Անդրկովկասը և Թալիշը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև խճաքարոտ և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ բույսերից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված բնակավայրերի ընդարձակման և հանքարդյունաբերության զարգացման հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատման և անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակի մոտ (Մեղրու շրջան)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուվանդա Մեյերի» հոդվածին։