Զուղուլբա

Ադրբեջանի նախագահի քաղաքամերձ նստավայր

Զուղուլբա նստավայր (ադրբ.՝ Zuğulba İqamətgahı), Ադրբեջանական Հանրապետության նախագահի պաշտոնական քաղաքամերձ նստավայր։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզում՝ Կասպից ծովի ափին, Բաքու քաղաքից 35,3 կմ դեպի արևելք հեռավորության վրա[1]։

Զուղուլբա
Տեսակպալատ, մեծ առանձնատուն և պաշտոնական նստավայր
Երկիր Ադրբեջան
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
ՍեփականատերԱդրբեջան
Հիմնադրված է2008
ՀիմնադիրԻլհամ Ալիև
Քարտեզ
Քարտեզ

Կարգավիճակ խմբագրել

Համաձայն ԱՀ նախագահի 2005 թվականի հրամանագրի Զուղուլբա և մի շարք այլ կառույցներ կազմում են Ադրբեջանական Հանրապետության նախագահի գրասենյակի մաս և ենթարկվում են Ադրբեջանական Հանրապետության աշխատակազմին։ Զուղուլբա նստավայրից բացի նախագահի գրասենյակի մաս են կազմում Գյանջլիկ և Գաբալա նստավայրերը, Ուլդուզ, Գյանջլիկ և Ազադլըղ հյուրատները, Սաադեթ և Գյուլիստան պալատները, նախագահական գրադարանը, քաղաքական փաստաթղթերի արխիվը, Մարքսալ առողջարանային համալիրը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Նստավայրը կառուցված է իտալական ոճով, այդ իսկ պատճառով առկա է իտալական ճարտարապետությանը բնորոշ անֆիլադա[1]։ :Անֆիլադաների միջով, որպես կանոն, կարելի է անցնել դեպի ցանկացած սենյակ։ Կառույցը ունի նաև մի քանի պատշգամբ, որոնցից ամեն մեկը կրում է ինքնաբավ բնույթ[1]։ Շենքի ճակատը զարդարված է սյունաշարով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել