Զորիկ Կարենի Պողոսյան (սեպտեմբերի 4, 1990(1990-09-04), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Գինեսի և Դյուցազնագրքի քառակի ռեկորդակիր[1], Հայաստանի սպորտի վարպետ (2007), միջազգային կարգի սպորտի վարպետ (2021)[2]։

Զորիկ Պողոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 4, 1990(1990-09-04) (34 տարեկան)
Ծննդավայր՝Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Զորիկ Պողոսյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1997-2006 թվականներին սովորել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1999 թվականից զբաղվել է ծանրամարտով։ 2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2011-2015 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետում։

2012 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

2018 թվականից աշխատում է Հայաստանի ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փրկարար[3]։

Նվաճումներ

խմբագրել

2006 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել 4-րդ մրցանակային տեղը։ 2008-2012 թվականներին մասնակցել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։

2018 թվականին Թբիլիսիում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է բացարձակ չեմպիոն[4]։ 2019 թվականին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 607 կգ արդյունքով դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն[5][6]։ Նույն տարում IPSU վարկածով դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն 90 կգ քաշային կարգում՝ 610 կգ եռամարտի արդյունքով։ 2019 թվականին դարձել է ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

2020 թվականին սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ․ 200 կգ ծանրաձողն ուսերին կատարել է կքանիստ վարժությունը՝ այս դիրքում պահելով 40 վայրկյան[7]։

2021 թվականի մայիսին սահմանել է համաշխարհային ռեկորդ․ 205 կգ ծանրաձողը նստած վիճակում պահել է 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսին ևս 3 անգամ կքանստել է ու բարձրացել։ Մի քանի րոպե անց գերազանցել է իր ռեկորդը՝ վարժությունը կրկնելով 210 կգ ծանրաձողով և 5 կքանստումով ու բարձրանալով։ Հաղթանակը նվիրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ընկերների հիշատակին[1][8][9][10][11]։ Նույն տարում դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն և ռեկորդակիր։

2021 թվականի օգոստոսին սահմանել է համաշխարհային և Գինեսի եռակի ռեկորդ․ 200 կգ ծանրաձողը ուսերին նստած դիրքով պահել է 7 վայրկյան, ապա բարձրացել՝ 10 անգամ կքանստելով և բարձրանալով[12]։

2021 թվականի հոկտեմբերի 8-ին Զորիկ Պողոսյանը սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ՝ շրջանցելով թուրք մարզիկի ռեկորդը։ Մարզիկը 170 կգ ծանրաձողը ուսերին նստած դիրքով քայլելով 2 մետր՝ կարողացել է բարձրանալ և 9 անգամ կքանստել ու բարձրանալ՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։ Ռեկորդը նվիրել է իր սան Մհեր Քոչինյանի և բոլոր քաջորդիների հիշատակին[13]։

2022 թվականի մայիսի 27-ին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ գերազանցելով ինքն իրեն։ Բարձրացրել է 175 կգ ծանրաձողը, այն ուսերին դրած կքանստած քայլել 1,9 մ (12 քայլ), որից հետո կատարել շրջադարձ 8 քայլով, բարձրացել և 8 անգամ կքանստել։ Մարզիկն իր ռեկորդը նվիրել է Ղարաքիլիսայի ճակատամարտին[14][15]։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն
  • Հայաստանի բազմակի չեմպիոն
  • Գինեսի և Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր
  • «Լավագույն հրշեջ-փրկարար» (Հայաստանի ԱԻՆ, 2018)
  • «Անվեհեր փրկարար» մեդալ (Հայաստանի ԱԻՆ, 2019)[16]
  • «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ (Հայաստանի ԱԻՆ, 2021)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Իրազեկ.am. «ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Իրազեկ.am. «ԱԻՆ-ի աշխատակից՝ Զորիկ Պողոսյանը, դարձել է IPSU վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Իրազեկ.am. «ԱԻՆ աշխատակից և մարզիկ Զորիկ Պողոսյանը գրանցել է հերթական հաջողությունը - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. TV, Azat (2021 թ․ մայիսի 25). «Ուժային եռամարտի հավաքական թիմը հաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությունում». Azat TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Իրազեկ.am. «Ուժային եռամարտի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանել է նոր ռեկորդ - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «Գինեսի գրքի վանաձորցի ռեկորդակիրը հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հերոսների հիշատակին».
  9. «Համաշխարհային նոր ռեկորդը Զորիկ Պողոսյանը նվիրեց արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին».
  10. Լուրեր (2021 թ․ մայիսի 10). «Պողոսյանն իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին». Arcakh24 info. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)». newsarmenia.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը նվիրեց անմահացած հերոսներին».
  13. myHost.am; http://myHost.com. «Զորիկ Պողոսյանն իր նոր ռեկորդը նվիրել է 44_օրյա պատերազմում զոհված իր սանին՝ Մհեր Քոչինյանին (տեսանյութ)». loritv.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |last2= (օգնություն)
  14. https://xsoft.am. «Զորիկ Պողոսյանի ռեկորդների ռեկորդը». NewInfo. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  15. «Վանաձորցի Զորիկ Պողոսյանը գերազանցեց սեփական ռեկորդը». Aravot.am. Տաթևիկ Ղազարյան. 27․05․2022.
  16. «Պաշտոնական - Նորություններ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն». www.mes.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել