Զորան Միլինկովիչ
Զորան Միլինկովիչ (սերբ.՝ Зоран Милинковић, հուլիսի 18, 1968[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նախկին ֆուտբոլիստ։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1968[1] (56 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան և պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խաղացողի կարիերա
խմբագրելԶորան Միլինկովիչը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է խորվաթական «Մլադոստ» (Պետրինյա) ակումբում։ 1990 թվականին վերադարձել է սերբական «Պարտիզան» ակումբ, որի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ 1990/91 մրցաշրջանում, նախքան «Վոյվոդինա» տեղափոխվելը։ Խաղացել է նաև հետևյալ ակումբներում՝ «Մոգրեն», «Բորաց» (Բանյա Լուկա), «Ռադնիչկի» (Նիշ), «Հոնվեդ», «Տոսու Ֆյուչերս», «Վերեգեմ», «Նիս», «Գանզա», «Անորտոսիս», «Դոկսա» (Կատոկոպիաս)։
Մարզչական կարիերա
խմբագրելԶորան Միլինկովիչը մարզչական կարիերան սկսել է 2002 թվականին որպես Ռատկո Դոստանիչի օգնական սերբական «Օբիլիչ» ակումբում։ 2004 թվականի օգոստոսին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ Դոստանիչի փոխարեն[2], սակայն ազատվել է պաշտոնից երկու ամիս անց[3]։ Հետագայում դարձել է սերբական «Բորչա» ակումբի գլխավոր մարզիչ, որը հաջողությամբ ելույթ է ունեցել հաջորդ երեք մրցաշրջաններում։ Հեռացել է ակումբից, նախքան այն կկատարեր նորամուտը Սերբիայի առաջնությունում։ «Բորչայից» հեռանալուց հետո գլխավորել է «Կոլուբարա», ապա «Սրեմ» ակումբները։
2009 թվականի ամռանը նշանակվել է «Սպարտակ» (Սուբոտիցա) ակումբի մարզիչ։ Հետագայում գլխավորել է «Վոյվոդինա», ՕՖԿ, «Արիս» և «Վոժդովաց» ակումբները։
2015 թվականի մարտի 25-ին դարձել է սերբական «Պարտիզան» ակումբի մարզիչ[4]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Սկիզբ | Ավարտ | Խաղերի վիճակագրություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հ% | |||
Կոլուբարա | 1 հուլիսի, 2008 | 20 հունիսի, 2009 | 25 | 7 | 8 | 10 | 28,00 |
Սպարտակ | 20 հունիսի, 2009 | 24 մայիսի, 2010 | 30 | 14 | 7 | 9 | 46,67 |
Վոյվոդինա | 27 մայիսի, 2010 | 31 մայիսի, 2011 | 35 | 24 | 7 | 4 | 68,57 |
Սպարտակ | 6 փետրվարի, 2012 | 3 սեպտեմբերի, 2012 | 19 | 5 | 3 | 11 | 26,32 |
ՕՖԿ | 18 սեպտեմբերի, 2012 | 9 սեպտեմբերի, 2013 | 34 | 17 | 6 | 11 | 50,00 |
Արիս | 9 սեպտեմբերի, 2013 | 20 դեկտեմբերի, 2013 | 15 | 2 | 6 | 7 | 13,33 |
Վոժդովաց | 18 հունվարի, 2014 | 25 մարտի, 2015 | 39 | 15 | 8 | 16 | 38,46 |
Պարտիզան | 25 մարտի, 2015 | 15 հոկտեմբերի, 2015 | 31 | 19 | 7 | 5 | 61,29 |
Ընդհանուր կարիերայում | 228 | 103 | 52 | 73 | 45,18 |
Ձեռքբերումներ
խմբագրել- Սերբիայի չեմպիոն – 2014/15
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Bozovic bows out at Obilic». uefa.com. 2004 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Milinković napustio Obilić» (Serbian). b92.net. 2004 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Soccer-Partizan name Milinkovic as coach to replace Nikolic | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.