Զովունի (Արագածոտնի մարզ)

Զովունի, լքված գյուղական բնակավայր Արագածոտնի մարզում։ Այն կազմավորվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Ակորի գյուղից եկած հայ գաղթականների կողմից։ Գյուղը լքվել է 1965 թվականին, իսկ նրա ավերակներն այժմ Ապարանի ջրամբարի տակ են։

Բնակավայր
Զովունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքԱրագածոտնի մարզ
Զովունի (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Զովունի (Արագածոտնի մարզ) (Հայաստան)

Բնակավայրը հայտնի է Վարդան Մամիկոնյանի դամբարանադաշտով, Պողոս-Պետրոս եկեղեցով և Թուխ Մանուկ սրբավայրով։

Զովունու գերեզմանատունը գտնվում է եկեղեցուց արևելք, ձորակի մյուս կողմում։ Հուշարձանները գտնվում են Ջրամբար գյուղի հարևանությամբ[1]։

Գյուղը լքելուց հետո բնակչությունը տեղափոխվել է Երևանի հյուսիս-արևմտյան ծայրամասում գտնվող Զովունի գյուղ, որը ներկայումս Կոտայքի մարզում է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 52. ISBN 99941-0-121-8.

Արտաքին կապեր

խմբագրել