Զմիյան ասեղնագործություն
Զմիյան ասեղնագործություն (սերբ.՝ Змијањски вез)՝ ասեղնագործության հատուկ ձև, որով հիմնականում գործում են Զմիյանե (Սերբական Հանրապետություն Բոսնիա և Հերցեգովինայում) գյուղի կանայք։ Տարբերվում է զարդերով և գործելու բարդությամբ։ 2014 թվականին այն մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում[1]։ Իրենց ավանդական կանացի զգեստը առանց զմիյան ասեղնագործության չի լինում։
Ավանդական զմիյան ասեղնագործությունը օգտագործվում է կանացի հագուստները զարդարելու համար, ինչպես նաև անկողնային պարագաները, շորերը, տունը՝ զարդարելու համար։ Ասեղնագործության ժամանակ օգտագործվում են մուգ-կապույտ գույնի թելեր։ Բոսնիա և Հերցեգովինայի ուրիշ շրջանների ասեղնագործությունումօգտագործվում են երկուսից-չորս գույներ։ Գործած պատկերի բարդությունը որոշում էր բնակչի սոցիալական կարգավիճակը։ Շրջաններում ասեղնագործությամբ հիմնականում զբաղվում են խմբերով, որի ժամանակ զրուցում են կամ երգում։ Այժմ հաճախ կանայք կրում են շորեր զարդարված զմիյան ասեղնագործություններով, որով ուզում են ընդգծել իրենց արմատները[2]։
Զմիյան ասեղնագործության տեխնիկան ձևավորվելէ XIX դարի կեսերին։ Մինչև XX դարի սկիզբն այն ասեղնագործվում էր միայն սպիտակեղենի վրա։ XX դարի կեսերից մինչև XXI դարի սկիզբ այն սկսեցին ասեղնագործել նաև բամբակի վրա։ Ժամանակակից ապրելակերպը և գլոբալիզացում սպառնում է տվյալ արհեստի ոչնչացմամբ։ Դրա համար ստեղծվում են խմբակներ՝ սովորեցնելու զմիյան ասեղնագործության[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sarajevo: Zmijanski vez uvršten na listu UNESCO-a մուտք գործել հուլիսի 3-ին 2015(բոսն.)
- ↑ Zmijanje embroidery // ՅՈՒՆԵՍԿՕ (անգլ.)
- ↑ Змијањски вез – Нематеријално културно насљеђе човјечанства Արխիվացված 2018-03-15 Wayback Machine // ekulturars.com (սերբ.)