Զինովևների-Յուսուպովների տուն

Զինովևների-Յուսուպովների տուն (ռուս.՝ Дом Зиновьевых-Юсуповых), պատմական շենք Մոսկվայում, որի հիմքում ընկած է XVII դարի քարե ապարանք։ Հասցեն՝ Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցք, տուն 24։ Ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Զինովևների-Յուսուպովների տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
ՓողոցBolshoy Afanasyevsky Lane? (24)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այդ տան կառուցման ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Սակայն այն փաստը, որ նրա ճակատը դուրս է գալիս նրբանցքի կարմիր գիծ, խոսում է շինության պատկառելի տարիքի մասին[3]։

Ավելի քան հարյուր տարի (1649-1755 թվականներին) տունը պատկանել է Զինովևների ցեղին։ Սեղանապետ Պ. Պ. Զինովևը 1680-1690-ական թվականներին իր հողամասում կառուցել է քարե ապարանք։ Հայտնի է, որ 1685 թվականին Զինովևը քարե շինարարության համար փոխատվություն է ստացել։ Վերականգնողները տունը թվագրում են հենց այդ ժամանակահատվածով։ Տունը բաղկացած է 1680-ական թվականների և XVIII դարի կեսերի երկու փոքր ծավալներից, որոնք ավելի ուշ միավորվել են և դրանց ավերացվել է երկրորդ հարկ[3]։

1776 թվականին տունը պատկանել է գրող Լև Տոլստոյի նախապապ Անդրեյ Տոլստոյին։ Իսկ տան վերջին սեփականատերը եղել է Տոլստոյի աներորդի Ալեքսանդր Բերսը[4]։

 
Տունը ավերակների մեջ, 2008 թվական

XIX դարում տունը վերակառուցվել է և դարձվել կիսահարկով ամպիր ոճի առանձնատուն։ 1860-ական թվականներին այն վերակառուցվել է էկլեկտիզմի ոգով, իսկ հարյուրամյակի վերջում վերնակառուցվել է երրորդ հարկ և ճակատների դեկորը ևս մեկ անգամ փոփոխվել է։ Այսպիսով, XX դարի սկզբին այն քիչ էր հիշեցնում XVII դարի ապարանքը[3]։ Խորհրդային տարիներին եղել է բնակելի տուն։ 1980-ական թվականներին ապաբնակեցվել է։

2000-ական թվականներին քանդվել է Զինովևների-Յուսուպովների տանը կցակառուցված եկամտաբեր տունը։ Այնուհետև քանդվել են բակի բոլոր տնտեսական կառույցները, որից հետո տան շուրջը կառուցվել է բնակելի նոր համալիր։ Շատ տարիներ տունը կանգնած էր ավերակների մեջ՝ առանց տանիքի, գրեթե ամբողջովին քանդված։ 2010 թվականին սկսվել է նրա վերականգնումը։ Տունը վերակերտվել է այն տեսքով, որն ունեցել է XVII-XVIII դարերում։ Վերականգնողների խումբը Տ. Ս. Բորիսովայի գլխավորությամբ «Մոսկովյան վերականգնում» մրցույթում արժանացել է 2012 թվականի առաջին մրցանակին «Վերականգնման լավագույն նախագիծ» անվանակարգում[3]։

2015 թվականից շենքում տեղակայվել է Միջազգային դրամագիտական ակումբի մասնավոր թանգարանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ Департамента культурного наследия города Москвы № 1064 от 26.12.2016
  2. Жилой дом Зиновьевых-Юсуповых Արխիվացված 2017-10-18 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ирина Левина Палаты Зиновьевых-Юсуповых Արխիվացված 2017-10-18 Wayback Machine // Узнай Москву
  4. Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 460. — ISBN 978-5-227-04274-3
  5. В Москве открыли первый частный музей нумизматики // Независимая газета

Արտաքին հղումներ խմբագրել