Զինածաղիկ շքեղ
Զինածաղիկ շքեղ
Զինածաղիկ շքեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Heliantheae
Ցեղ Զինածաղիկ (Zinnia)
Տեսակ Զինածաղիկ շքեղ (Z. elegans)
Միջազգային անվանում
Zinnia elegans

Զինածաղիկ շքեղ, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որի հայրենիքը արևադարձային Աֆրիկան է։

Նկարագրություն խմբագրել

Բույսի բարձրությունը հասնում է մինչև 50-70 սմ-ի։ Տերևները մուգ կանաչ են, ցողունն ու ընձյուղները ծածկված են խիտ, կոշտ աղվամազով։ Ծաղկաբույլերն ունեն ամենատարբեր գունավորում՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, բաց մանուշակագույն, դեղին, նարնջագույն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից մինչև առաջին սառնամանիքները։ Լուսասեր ու ջերմասեր բույս է։ Վատ է տանում անգամ թեթեևակի սառնամանիքները։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, փուխր, ստրուկտուրային ավազակավային հողերը։ Հանդիպում են հասարակ և լիաթերթիկ ծաղկավոր տեսակները։

Սերմերը ցանում են ջերմոցներում՝ մարտի կեսերին, ծիլերը վերատնկում են արկղերում կամ տորֆահումուսային թաղարներում։ Մայիսի առաջին տասնօրյակում սածիլները դաշտ են տեղափոխում և տնկում բարձր տեսակները՝ մեկը մյուսից 40 սմ, իսկ ցածրաճ տեսակները՝ 30 սմ հեռավորության վրա։ Ցածրաճ (լիլիպուդային) տեսակներից կարելի է նշել Կարմիր Գլխարկը և Թոմթումբը։ Առանձնապես մեծ տարածում է գտել Ֆանտազիա սորտը։

Խոշորածաղիկ տեսակներից տարածված են`

  • Ատրակցիոնը (բաց կարմիր)
  • Քեների Բերդը (դեղնավուն)
  • Պոուլա Բեան (սպիտակ)
  • Ռոզան (վարդագույն)

Լայնորեն կիրառվում է ծաղկային ձևավորումներում (ծաղկային օջախներ, ծաղկաթմբեր, խմբեր), հատկապես հուշարձանների ձևավորման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ շքեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ շքեղ» հոդվածին։