Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևա (ռուս.՝ Зинаида Виссарионовна Ермольева հոկտեմբերի 15 (27), 1898, Ֆրոլովո - դեկտեմբերի 2, 1974(1974-12-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), միկրոկենսաբան, որը հայտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զինվորների համար պենիցիլինի ինքնուրույն սինթեզը հայտնագործելու համար։ Մահվանից առաջ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ էր[2]։

Զինաիդա Երմոլևա
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1898
Ֆրոլովո
Մահացել էդեկտեմբերի 2, 1974(1974-12-02)[1] (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Բնակության վայր(եր)Մոսկվա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ և վիրուսաբան
Հաստատություն(ներ)Q4146901?
Գործունեության ոլորտՄանրէաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ամուսին(ներ)Լև Զիլբեր
Zinaida Ermoleva Վիքիպահեստում
Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևայի հուշատախտակը Ֆլորովո քաղաքում, որտեղ նշվում է նրա ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր լինելը

ԿարիերաԽմբագրել

1921 թվականին Երմոլևան ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բժշկության ֆակուլտետը։ 1925 թվականից եղել է Մոսկվայի միկրոկենսաբանության և համաճարակաբանության ինստիտուտների ղեկավար[3]։

1925 թվականին Երմոլևան նշանակվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մանրէաբանական կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Այնտեղ նա սկսել է բակտերիոֆագերի և բնական հակամանրէային գործոնների մասին իր ուսումնասիրությունները՝ մասնավորապես խորանալով լիզոցիմների գործառույթներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստացավ պենիցիլին[4], ապա ակտիվորեն մասնակցել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական արտադրության կազմակերպմանը։ Այս գյուտը Հայրենական Մեծ պատերազմում փրկել է խորհրդային զորքերի հազարավոր կյանքեր։ Այն խորհրդային հիվանդանոցներում առաջին անգամ օգտագործվել է 1943 թվականին[5]։

1942 թվականին նա հրապարակել է իր վրա կատարած փորձերի արդյունքները։ Այդ ժամանակ խմելով Vibrio cholerae բակտերիայով լուծույթը վարակվել էր, սակայն բուժումից հետո նա առողջացել է[6]։ Նրա հետազոտության արդյունքները զգալիորեն նպաստել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում Ռուսաստանի պատերազմական գործողություններում խոլերայի դեմ կանխարգելիչ միջոցառումներին[7]

1947 թվականին Երմոլևան դարձել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության նորաստեղծ Հակաբիոտիկների ինստիտուտի տնօրեն[8]։ 1952 թվականից մինչև իր մահը նա գլխավորել է Մոսկվայի Կենտրոնական հետբուհական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը (այժմ՝ Ռուսաստանի հետբուհական կրթության բժշկագիտության ակադեմիա)[9]։

Երմոլևան 500-ից ավելի գիտական և 6 մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարության ներքո պատրաստվել և պաշտպանվել է շուրջ 180 դիսերտացիա, այդ թվում՝ 34 դոկտորական թեզեր[10]։

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.tracesofwar.com/persons/69020
  2. «Obituary: Zinaida Vissarionova Ermolieva»։ Journal of Antibiotics 28: 399։ 1968 
  3. Кноповым, М.М., Клясовым, А.В.։ «История РМАПО: Зинаида Виссарионовна Ермольева — создатель первого отечественного антибиотика» [History RMAPO: Zinaida Vissarionovna Yermolyeva - Creator of the first domestic antibiotic] (Russian)։ Russian Medical Academy of Postgraduate Education։ Վերցված է հունվարի 16, 2016 
  4. Кветной И. 30 величайших открытий в истории медицины, которые навсегда изменили нашу жизнь. Жизни ради жизни. Рассказы ученого клоунеля. — АСТ, 2015. — С. 135. — ISBN 9785457492899
  5. Ford J.B. (2014)։ «Crisis Point: The Rise and Fall of Penicillin»։ The Microscope 62 (3): 123–135 
  6. Arsen P. Fiks, Paul A. Buelow (2003)։ Self-experimenters: Sources for Study։ Greenwood Publishing Group։ էջ 70։ ISBN 978-0-313-32348-5 
  7. Karpova Lisa (1 Feb 2013)։ «Seventy years after the Battle of Stalingrad»։ Pravda.ru 
  8. Commire Anne, Klezmer Deborah (eds.)։ Dictionary of women worldwide : 25,000 women through the ages։ Thomson Gale։ էջ 612։ ISBN 0-7876-7585-7 
  9. Tsarevskaya Lyubov (ապրիլի 25, 2012)։ «Madam Penicillin»։ Voice of Russia 
  10. Медицинская газета
  11. Ермольева Зинаида Виссарионовна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  12. «Zinaida ErmolEva»։ Great Soviet Encyclopedia (3rd ed.)։ Gale Group։ 1979