Ժիրի «Ջորջ» Զիդեկ կրտսեր (օգոստոսի 2, 1973(1973-08-02)[1], Զլին), հանգստի անցած չեխ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ ու սպորտային մեկնաբան։ 1991–1995 թվականներին ԱՄՆ-ի «UCLA Bruins» ակումբում խաղացել է համալսարանական բասկետբոլ, որից հետո դարձել է Բասկետբոլի ազգային ասոցացիային (NBA) մասնակցած առաջին չեխ խաղացողը, երբ «Շառլոթ Հորնեթս»-ի կողմից ընտրվել է 1995թ․ NBA դրաֆթում։ NBA-ում խաղացել է երեք մրցաշրջան, այնուհետև որպես պրոֆեսիոնալ խաղացող հանդես եկել Եվրոպայում, որից հետո՝ 2006 թվականին անցել է հանգստի։

Ջորջ Զիդեկ
Ծնվել էօգոստոսի 2, 1973(1973-08-02)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԶլին
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2]
Մասնագիտությունբասկետբոլիստ
Ծնողներհայր՝ Jiří Zídek Sr.?
ԵրեխաներJan Zídek?

Վաղ կյանք խմբագրել

Զիդեկը ծնվել է Չեխոսլովակիայի Գոթվալդով (այժմ Զլին, Չեխիայի Հանրապետություն) քաղաքում։ Նրա հայրը՝ Ժիրի Զիդեկը, 1960-1970-ական թվականներին եղել է Պրահայի «USK Slavia Prague» թիմի լավագույն խաղացողը, որի կազմում 1968-69 թվականների Եվրոպայի գավաթակիրների մրցաշրջանում հասել է հաղթանակի։ Զիդեկները առաջին (և 2010-ի դրությամբ միակ) հայրն ու որդին են, ովքեր երբևէ հասել են Եվրագավաթի խաղարկության եզրափակիչ խաղ։

Համալսարանական կարիերա խմբագրել

1991 թվականին Զիդեկը տեղաափոխվել է Միացյալ Նահանգներ և հաճախել Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համլսարան, որտեղ 1991-1995 թվականներին խաղացել է «UCLA Bruins» տղամարդկանց թիմում։ Ամերիկայում նա հայտնի էր որպես Ջորջ[3]։ Զիդեկը UCLA's 1995 NCAA առաջնությունում խաղում էր կենտրոնական դիրքում[4][5]։

Մասնագիտական կարիերա խմբագրել

7 ֆուտ (ոտարափ) հասակ ունեցող Զիդեկը «Շառլոթ Հորնեթս»-ի կողմից ընտրվել է 1995թ․ NBA դրաֆթի առաջին փուլում։ Նա առաջին չեխ խաղացողն էր, որը մասնակցել է Բասկետբոլի ազգային ասոցացիային (NBA), այնուհետև նրան հաջորդել է Իրժի Վելշը, ով մասնակցել է 2002թ․ NBA դրաֆթին[6]։ Զիդեկը NBA-ում անցկացրել է երեք մրցաշրջան՝ խաղալով «Հորնեսթ»-ի, «Դենվեր Նագեթս»[7] և «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի կազմում․ NBA-ի իր կարիերայի ընթացքում միջին հաշվով նա վաստակել է 3,4 միավոր։

1998 թվականին վերադարձել է Եվրոպա և UCLA-ի նախկին թիմակից Տյուս Իդնեյի հետ միացել լիտվական «Ժալգիրիս» թիմին, որի կազմում առաջին մրցաշրջանում նվաճել է Եվրալիգայի առաջնության գավաթը․ առաջին անգամ էր լիտվական թիմը հասել Եվրալիգա[8]։ Նա և Իդնեյը դարձել են առաջին խաղացողները, ովքեր հաղթել են ինչպես NCAA-ն, այնպես էլ Եվրալիգայի առաջնությունը[9]։ Զիդեկի եվրոպական կարիերան նրան տարել է մի քանի այլ թիմերի՝ նախքան Չեխիա վերադառնալը, որտեղ նա 2004 և 2005 թվականներին օգնել է «ZEZ Nymburk» թիմին՝ Չեխիայի ազգային լիգայում հաղթանակի հասնելու հարցում։ 2005–06 մրցաշրջանին չի մասնակցել ծնկի վիրահատության պատճառով, և մրցաշրջանի ավարտին աշխատել է որպես ԵվրաԼիգա հեռուստաընկերության մեկնաբան՝ Պրահայում անցկացված Եվրագավաթի եզրափակիչ քառորդը լուսաբանելու համար[10]։ Շարունակական առողջական խնդիրների պատճառով Զիդեկն այլևս խաղադաշտ չի վերադարձել որպես խաղացող և 2006 թվականին անցել է հանգստի[8]։ Այնուհետև նա դարձել է Եվրոլիգայի սպորտային մեկնաբան՝ աշխատելով ԵվրաԼիգա հեռուստաընկերությունում[11]։

Տես նաև խմբագրել

  • 1994–95 «UCLA Bruins» տղամարդկանց բասկետոլի հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. College Basketball at Sports-Reference.com
  3. Official NBA Register George Puro – 1995– Page 143 " .... that George Zidek is the only first-round draft pick in NBA history whose last name starts with a Z? "
  4. Finney, Ryan (2010). «2010–11 UCLA Men's Basketball Media Guide» (PDF). UCLA Athletic Department. էջ 112. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 10-ին.
  5. "BASKETBALL Jiri Zidek, 17, a 7-foot, 230-pound center from Prague, Czechoslovakia, signed a letter of intent to enroll at UCLA" Seattle Times Friday 10 May 1991
  6. Prague Post: "Jiri Welsch in paradise" Արխիվացված 2013-09-27 Wayback Machine 7 August 2002 "Welsch became only the second Czech player ever drafted by an NBA team. Jiri Zidek, a 7-footer who played for then-National Collegiate Athletic Association (NCAA) champion University of California Los Angeles (UCLA), was picked 22nd by the Charlotte Hornets in 1995. He lasted only three years in the league and now, at 29, plays in Poland. By contrast, Welsch bloomed early."
  7. Hoopshype Bob Bass timeline "February 20, 1997 Traded forward Scott Burrell to the Golden State Warriors for Donald Royal; traded center Jiri Zidek and guard Anthony Goldwire to the Denver Nuggets for guard Ricky Pierce."
  8. 8,0 8,1 Jiří Zídek. euroleague.net
  9. «Panathinaikos Takes Title». The New York Times. The Associated Press. 2009 թ․ մայիսի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  10. Vladimir Stankovic Jiri Zidek – A Czech legend "The name surely sounds familiar. Jiri Zidek is a colleague; he writes a weekly column during the season on Euroleague.net and works as a color commentator on Euroleague.TV. He is also one of only four men to have won both the NCAA Tournament and the Euroleague championship, with UCLA in 1995 and Zalgiris in 1999, respectively. That Zidek certainly deserves his own blog entry due to his great career. But today I will write about another Jiri Zidek, his father."
  11. Stankovic, Vladamir (2016 թ․ սեպտեմբերի 26). «Bob McAdoo: The NBA and European champ». Kos Magazin. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել