Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...

«Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1920 թվականին[1]։

Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1920
ՀրատարակչությունՆորք
Հրատարակվել է1924
ՎիքիդարանԶըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1920 թվականին։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է հեղինակի աղջկա՝ Թամար Թումանյանի ալբոմը ու դրա մեջ էլ՝ ինքնագիրը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդում (№ 86) է պահվում մեկ այլ սևագիր-ինքնագիր[1]։

Առաջին անգամ սույն բանաստեղծությունը տպագրվել է 1924 թվականին «Նորք» հանդեսում (№ 4, էջ 63), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 548)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Ա» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 640.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...