Մեհմեդ Զեքի Չելիք (թուրքերեն՝ Mehmet Zeki Çelik, փետրվարի 17, 1997(1997-02-17)[1], Yıldırım, Բուրսայի մարզ, Թուրքիա[2]), թուրք ֆուտբոլիստ, «Ռոմա» ակումբի և Թուրքիայի հավաքականի պաշտպան։

Զեքի Չելիք
թուրքերեն՝ Mehmet Zeki Çelik
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1997(1997-02-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Yıldırım, Բուրսայի մարզ, Թուրքիա[2]
Հասակ 1,8 մետր
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Չելիքը «Բուրսասպոր» ակումբի սան է։ 2015 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Մեհմեդը վարձակալությամբ հանձնվել է «Կարակաբեյ Բիրլիքսպորին»: Օգոստոսի 23-ին «Կոզան Բիլեդիսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի երրորդ լիգայում[3]։ 2016 թվականի ամռանը Չելիկը պայմանագիր է կնքել «Իստանբուլսպորի» հետ։ Սեպտեմբերի 3-ին «Պենդիքսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի երկրորդ լիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով օգնել է ակումբին ավելի բարձր դիվիզիոն բարձրանալ։ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Էսկիշեհիրսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի առաջին լիգայում[5]։ Այդ նույն խաղում խփել է առաջին գոլը «Իստանբուլսպորի» կազմում։

2018 թվականի ամռանը Չելիքը տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[6][7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո։ Օգոստոսի 11-ին «Ռենի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[8]։

2022 թվականի ամռանը 7 միլիոն եվրոյով տեղափոխվել է իտալական «Ռոմա»[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2014 թվականին Թուրքիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Մալթայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում խաղացել է Մալթայի թիմի դեմ խաղում[10]։

2018 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Շեներ Օզբայրաքլիին[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Լիլ»
«Ռոմա»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Թուրքերեն Վիքիպեդիա (тур.) — 2002.
  3. «Каракабей Бирликспор VS. Козан Биледиспор 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015-08-23. Արխիվացված օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  4. «Истанбулспор VS. Пендикспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-09-03. Արխիվացված օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  5. «Истанбулспор VS. Эскишехирспор 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-08-12. Արխիվացված օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  6. «Zeki Celik, international turc, est Lillois - Lille LOSC». www.losc.fr. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  7. «Transferts: Zeki Celik a signé à Lille». L'Équipe (ֆրանսերեն). 2018-07-08. Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2018-08-13-ին.
  8. «Лилль VS. Ренн 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018-08-11. Արխիվացված օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  9. «Zeki Celik completes move to Roma». www.asroma.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-07-08-ին. Վերցված է 2022-07-05-ին.
  10. «Турция (до 17) VS. Мальта (до 17) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014-05-15. Արխիվացված օրիգինալից 2018-08-27-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  11. «Россия VS. Турция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018-06-05. Արխիվացված օրիգինալից 2018-06-15-ին. Վերցված է 2018-08-27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեքի Չելիք» հոդվածին։