Զեյդեկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտի դաշտում, Բայազետ-Տրապիզոն ճանապարհի մոտ։

Գյուղ
Զեյդեկան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԶեդըգան, Զեդըկան, Զեյդեգան, Զեյդըգան, Զեյդիգյան, Զեյդիխան, Զեյդիկան, Զեյդիքյան, Զեյդկան, Զեյթկան, Զեյկան, Զեյտիքան, Զեյտկան, Զետգան, Զետըկան, Զետկան, Սեիդխան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԶեյդեկանցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն ունի արգավանդ հողեր, որի զգալի մասը ջրառատ է։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասին հաջողվել է գաղթել Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XIX դարի կեսերին ուներ 60-65 տուն։ 1878 թվականին բնակիչների մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան և բնակիչների թիվը կազմել է 35 տուն։ 1913 թվականին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Զեյդեկանն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կա խաչքարներով գերեզմանատուն, եկեղեցու և բնակավայրի մնացորդներ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 287

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 688