Զեյթունի գրչության կենտրոն

Զեյթունի գրչության կենտրոն, հայ մշակույթի կենտրոն, գործել է 16-18-րդ դարերում, հիմնականում Սուրբ Սարգիս և Սուրբ Աստվածածին եկեղեցիներին կից գրչատներում։

Պատմություն խմբագրել

Մեզ հայտնի առաջին մատյանը Մաշտոց է, որն ընդօրինակել է Գաբրիել դպիրը, 1534 թվականին։ Այս և 16-րդ դարի ընդօրինակված ևս երեք մատյան պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ №№ 956, 2504, 5956, 9289)։ Դրանցից են Վահան Սարկավագի Սաղմոսարանը (1582), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը» (1596)։ Վահան Սարկավագը ընդօրինակել է նաև Շարակնոցներ (1616-1625), Աստվածաշունչ (1634), Գրիգոր Վարդապետը՝ Մաշտոց (1655)։ 17-րդ դարում Հովհաննես Խաչատուր, Եփրեմ, Ստեփանոս գրիչների ընդօրինակած ձեռագրերի մի մասը պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ №№ 695, 1230, 1252, 2133, 2163, 2475, 3554, 6039, 10374)։

18-րդ դարում գրչության կենտրոնի գործունեությունը թուլացել է։ Հայտնի են Դավիթ և Սահակ գրիչ-ծաղկողները, որոնց ընդօրինակած մատյանները չորսը Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ №№ 1030, 2161, 9272, 10227)։

Զեյթունի գրչության կենտրոնում պահպանվել են բացառիկ նշանակություն ունեցող մատյաններ (1256 թվականին Հռոմկլայի գրչատանը Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և այլն)։ Գրչության այս կենտրոնում սերունդների հերթափոխը, գրիչների պատրաստումը համակարգված բնույթ է ունեցել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 196 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գրականություն խմբագրել

  • ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ․ Վ․ Հակոբյան, Ա․ Հովհաննիսյան), հ․ 1―2, Երևան, 1974―78։