Զեյթունի Ավետարան
Զեյթունի Ավետարան, հայկական ձեռագիր մատյան՝ ընդօրինակված Հռոմկլայում, 1256 թվականին։ Գրել ու նկարազարդել է Թորոս Ռոսլինը՝ կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու պատվերով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/2/25/%D4%B6%D5%A5%D5%B5%D5%A9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpeg/250px-%D4%B6%D5%A5%D5%B5%D5%A9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB_%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6.jpeg)
Պատմություն
խմբագրել«Զեյթունի Ավետարանը» պահվել է Զեյթունում, իսկ այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ № 10450)։ Մատյանի հիշատակարաններում նշվում են նկարչի եղբոր՝ Անտոնի, պատվիրատուի հարազատների անունները, Հեթում Ա արքայի ճամփորդությունը Կարակորում և ակնարկվում կաթողիկոսի հանդիպումները Հուլավու խանի ու սուլթաններ Մելիք Քեմլի և Մելիք Աշրաֆի հետ։
«Զեյթունի Ավետարանում» կան 4 զույգ խորան, 4 ավետարանիչների պատկերներ, 4 անվանաթերթ, լուսանցազարդներ և զարդագրեր։ Անօրինակ է «Դեիսուսի» (խնդրարկու) թեմայի ընդգրկումը Մարկոսի անվանաթերում, մանավանդ պատանի անմորուս Էմանուել Քրիստոսի կերպարի ներգրավումը։ Պատկերագրությամբ իր նմանը չունի անչափ խոհական, փիլիսոփայական «Հովհաննես Ավետարանիչը»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 196 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Գրականություն
խմբագրել- Տեր-Ներսեսյան Ս․, Թորոս Ռոսլինը և Զեյթունի Ավետարանը, «Շողակաթ», Կ․ Պոլիս, 1952, էջ 139―141։
- Չուգասզյան Լ․, Թորոս Ռոսլինի արվեստը, «ԲԵՀ», 1987, № 3։