Զեյդլիցիա
բույսերի ցեղ
Զեյդլիցիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ցեղ | Զեյդլիցիա (Seidlitzia) Boiss., 1879 |
Զեյդլիցիա (լատին․՝ Seidlitzia), թելուկազգիների[1] ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը հիմքից փռվող-ճյուղավորվող է, սպիտակ, երկարությունը ՝ 10-50 սմ։ Մերկ բույս է։ Տերևները մսալի են, հակադիր, թխակապույտ (աշնանը՝ կարմրավուն), գլանաձև, աղեղնաձև կորացած։ Վերին տերևները հիմքի մասում լայնացած են, տերևածոցերում՝ կարճ մազափնջով և մեկական ծաղկով։ Ծաղիկները երկսեռ են, ծաղկապատը՝ թաղանթավոր, կարմրավուն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսին։ Պտուղը հորիզոնական է՝ հարթ պտղապատյանով։ Զեյդլիցիան հողի թույլ աղիության ցուցիչ է։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ զեյդլիցիա ծաղկավետ (Տ. florida)։ Տարածված է Սյունիքի և Արարատյան դաշտի բոլոր մարզերում։ Աճում է թեթևակի աղուտ ավազակավային հողերում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |