Զդենեկ Միլեր
Զդենեկ Միլեր (չեխերեն՝ Zdeněk Miler, արտասանությունը՝ ˈzdɛɲɛk ˈmɪlɛr), չեխ մուլտիպլիկատոր-անիմատոր, ով առավելապես հայտնի է Խլուրդի արկածների մասին իր հայտնի մուլտֆիլմով, որը ցուցադրվում էր Պրահայի կարճամետրաժ ֆիլմերի ստուդիայում 1957 թվականից։ Սերտորեն համագործակցել է Jiří Trnka a Bratři v triku (չեխերեն) ստուդիայի հետ, որի պատկերանիշի հեղինակը հենց Միլերն էր։
Զդենեկ Միլեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | 1921 փետրվարի 21 |
Ծննդավայր՝ | Կլադնո, Չեխոսլովակիա |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 30, 2011 | (տարիքը 90)
Վախճանի վայր՝ | Nová Ves pod Pleší[1][2][3][…] |
Երկիր՝ | Չեխիա |
Քաղաքացիություն՝ | Չեխիա |
Մասնագիտություն՝ | Մուլտիպլիկատոր |
Պարգևներ՝ | Մեդալ «Մատուցած ծառայությունների համար» |
IMDb։ | ID 0587036 |
Կենսագրություն
խմբագրելՄիլերը ծնվել է Պրահայից դեպի արևմուտք գտնվող Կլադնոյում։ Նա դարձավ անիմատոր մասամբ նացիստների կողմից Չեխոսլովակիայի շրջափակման պատճառով։ Նա մասնակցել է Յան Օպլետալի մահվանը հաջորդող ցույցերին, ինչը հանգեցրեց համալսարանների և քոլեջների փակմանը։ Նա խուսափեց համակենտրոնացման ճամբար ուղարկվելուց և փոխարենը սկսեց զբաղվել անիմացիաներով։
Միլերը շատ էր սիրում նկարել երեխաների պես։ Նրա հետաքրքրությունը զարգացավ, երբ 1942 թվականին նա սկսեց հաճախել Պրահայի գրաֆիկայի ազգային դպրոց։ Հետագայում նա սովորեց Պրահայի արվեստի և արհեստի քոլեջում (չեխերեն՝ Uměleckoprůmyslová škola Praha)։ 1948 թվականին նա սկսեց աշխատել Զլինի մուլտիպլիկացիայի Baťa (չեխերեն) ստուդիայում։ Այնտեղ նա ձեռք բերեց կարևոր գործնական հմտություններ՝ կապված անիմացիոն ֆիլմերի մասնագիտացված արտադրության հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա սկսեց աշխատել «Bratři v triku» մուլտիպլիկացիոն ընկերությունում սկզբում որպես գծագրող, իսկ այնուհետև որպես հեղինակ և տնօրեն։ Հետագայում նա դարձավ ընկերության ղեկավարը։
2001 թվականին Միլերը հայտարարեց, որ ինքն այլևս չի զբաղվի մուլտիպլիկացիայով՝ առողջական խնդիրների պատճառով։
Վերջին տարիներ
խմբագրելՊաշտոնաթող լինելով 2001 թվականին՝ Զդենեկ Միլերը սկսեց բողոքել ծայրահեղ թուլությունից և զգայունության պակասությունից, հատկապես, մարմնի ստորին հատվածում։ Նա ապրում էր Պրահայի ծերանոցում։ Հետագայում նրան ախտորոշեցին դեմիելինիզացնող հիվանդության տեսակ, որը կասկածվում էր կամ որպես Գիյեն-Բարեի համախտանիշ, կամ բազմակի սկլերոզ։ Այնտեղ մնալուց որոշ ժամանակ անց նա ձեռք բերեց բրոնխոպնևմոնիա՝ էլ ավելի բարդացնելով իր առողջական վիճակը[4]։
2011 թվականի նոյեմբերի 30-ին Զդենեկ Միլերը վախճանվեց ծերանոցում բրոնխոպնևմոնիային հաջորդող սրտի կանգից։ Երկու ամսից կլրանար նրա 91 տարին։ Կյանքի վերջին 10 տարիները նա ապրեց ծերանոցում։
Հուղարկավորություն
խմբագրելՀամաձայն Չեխիայի ժամանակակից սովորության՝ ը Միլերը թաղվեց ընդհանուր գերեզմանում՝ Սուրբ Մարքսի գերեզմանատանը դեկտեմբերի 29-ին[5]։
Փոքրիկ Խլուրդը
խմբագրելՄիլերը ստեղծել է շուրջ 70 մուլտֆիլմեր։ Դրանցից մոտավորապես 50-ը նրա ամենահայտնի հերոսի՝ փոքրիկ խլուրդի մասին են (չեխերեն՝ Krtek)։ Այս հերոսին ստեղծելու գաղափարը Միլերի մոտ ծագեց, երբ 1956 թվականին նրան հանձնարարեցին մանկական կրթական ֆիլմ ստեղծել երեխաների համար։ Նա այնքան էլ ոգևորված չէր այն սցենարով, որը նրան տվել էին։ Քանի որ նա խիստ տպավորված էր Ուոլթ Դիսնեյի ստեղծած մուլտֆիլմներով, նա փնտրում էր մի կենդանու, որը կդառնար հիմնական հերոս։ Ավելի ուշ Միլերն ասել է, որ որպես մուլտֆիլմի հերոս խլուրդին ընտրելու գաղափարը նրա մոտ ծագել է, երբ քայլելիս պատահաբար դիպել էր խլուրդի բլրին[6]։ Առաջին մուլտֆիլմի անունն էր՝ «Ինչպես խլուրդը ստացավ իր տաբատը» (չեխերեն՝ “Jak krtek ke kalhotkám přišel”), որը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ Արծաթե Առյուծի։ Սկզբում խլուրդը խոսում էր, սակայն Միլերը ցանկանում էր, որ իր խլուրդը հասկանալի լինի աշխարհի բոլոր ծայրերում, ուստի նա օգտագործեց իր երկու դուստրերի ձայները՝ փոխարինելով խոսքը կարճ բացականչություններով՝ խլուրդի զգացմունքներն ու աշխարհընկալումն արտահայտելու նպատակով։ Նրա դուստրերը մուլտֆիլմի առաջին դիտողներն էին։ Դա յուրահատուկ փորձ էր Միլերի համար՝ հասկանալու իր ուղերձի արձանգանքը երեխաների կողմից։
Խլուրդը հսկայական հաջողություններ ունեցավ Չեխոսլովակիայում, Արևելյան Եվրոպայում և Գերմանիայում։ Սկզբից մինչ օրս նրան կարելի է դիտել գրեթե ամենուր։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Առաջին աստիճանի մեդալ «Մատուցած ծառայությունների համար»,
- Վենետիկի կինոփառատոնի (1957) գլխավոր մրցանակ «Ինչպես խլուրդը ստացավ իր տաբատը» (չեխերեն՝ “Jak krtek ke kalhotkám přišel”) մուլտֆիլմի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Կերպարվեստի արխիվ
- ↑ Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Minovitz, Ethan (31 December 1997). "Zdenek Miler, creator of "Little Mole". Big Cartoon News.
- ↑ "Zemřel Zdeněk Miler. Otec Krtečka, kterého nám závidí Hollywood". (չեխերեն) 30 December 1997.
- ↑ Riley, John (23 December 2011). "Zdenek Miler: Czech animator known for his lovable Mole character". (անգլերեն) The Independent.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենեկ Միլեր» հոդվածին։ |