Զգուշացե՛ք, ավազակներ են
Զգուշացե՛ք, ավազակներ են» (իտալ.՝ Achtung! Banditi!), ռեժիսոր Կառլո Լիձանիի ռազմական դրաման, որը նկարահանվել է 1951 թվականին: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա:
Զգուշացե՛ք, ավազակներ են իտալ.՝ Achtung! Banditi! | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1951 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Կառլո Լիցցանի[1][2] |
Պրոդյուսեր | Giuliani G. De Negri? |
Սցենարի հեղինակ | Rodolfo Sonego? և Կառլո Լիցցանի[3] |
Դերակատարներ | Ջինա Լոլոբրիջիդա[2], Andrea Checchi?[2], Լամբերտո Մաջորանի[2], Վիտորիո Դուզե[2], Պիետրո Տորդի[2], Giuliano Montaldo?[2], Maria Laura Rocca? և Erico Menczer?[3] |
Օպերատոր | Ջիանի դի Վենանցո |
Երաժշտություն | Mario Zafred? |
Պատմվածքի վայր | Ջենովա |
Տևողություն | 90 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ջենովա, 1944 թվական: Պարտիզանները հաղորդագրություն են ստանում գեներալ Ալեքսանդրից այն մասին, որ դաշնակիցները թերակղզով դանդաղ են շարժվելու, և հրամանատարն առաջարկում է պարտիզաններին տուն վերադառնալ: Սակայն չնայած կոչին` նրանք զինված արշավում են դեպի քաղաք: Քաղաքում ցույցեր են, իսկ գործարանը, որտեղ պահված է զենքը, գերմանացիների ձեռքին է: Գործարանի վրա հարձակումը հանգեցնում է արյունալի ճակատամարտի և անտառ հեռանալու անհնարինությանը:
ԴերերումԽմբագրել
- Ջինա Լոլոբրիջիդա` Աննա
- Անդրեա Չեկկի` ինժեներ
- Վիտտորիո Դուզե` Դոմենիկո
- Լամբերտո Մաջորանի` Մարկո
ՔննադատությունԽմբագրել
Ֆիլմը նկարահանվել է նեոռեալիզմի ոճով: Գործող դերասանները բացի աստղեր Ջինա Լոլոբրիջիդայից և Անդրեա Չեկկիից, ոչ պրոֆեսիոնալներ են: Դաժանության տեսարաններ չեն ցուցադրվում: Ֆիլմի թերությունը բովանդակության վրա շեշտը դնելն է, դիդակտիկությունը և իրավիճակների ու կերպարների ոչ բավարար մշակվածությունը: Սակայն սյուժեն հարթ է ընթանում: Նկատելի է Ջենովայի արդյունաբերական շրջանի պատկերային ներուժը, որ լաբիրինթոսում ընթանում են մարտերը[4]:
ՊարգևներԽմբագրել
- Կառլովի Վարիի միջազգային փառատոնի լավագույն ռեժիսոր (1952)