Զաքարիա Միտիլենեցի հայտնի է նաև որպես Զաքարիա Հռետոր (Zacharias Scholasticus; Ζαχαρίας Σχολαστικός, Ζαχαρίας ο Ρήτωρ, մոտ 465[1], Գազա, Պաղեստին - ոչ ուշ քան 553), բյուզանդական եկեղեցական գործիչ, Միտիլենե քաղաքի եպիսկոպոս, պատմիչ և գրող։ Եղել է իր ժամանակի զարգացած և բեղմնավոր գրիչ ունեցող անձնավորություններից մեկը։ Նրա աշխատություններից մեզ հայտնի են «Բանախոսությունը», մանիքեական ուսմունքի դեմ գրված «Հակաճառությունը»։ Նրա ամենաարժեքավոր գործը պատմագիտական բնույթի «Ժամանակագրություն» երկն է, որտեղ հեղինակը շարադրում է 451-91 թթ. միջև ընկած պատմական անցքերը։ Զաքարիա Միտիլենացու բոլոր աշխատությունների հունարեն բնագրերը մեզ չեն հասել, երկերը պահպանվել են ասորերեն թարգմանությամբ։ Զաքարիա Հռետորի «Ժամանակագրությունից» որոշ հատվածներ ասորորենից թարգմանվել են հայերեն Հ.Գ. Մելքոնյանի կողմից։

Զաքարիա Միտիլենեցի
Դիմանկար
Ծնվել էմոտ 465[1]
ԾննդավայրԳազա, Պաղեստին
Մահացել էոչ ուշ քան 553
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերEcclesiastical History of Zacharias Rhetor?
Մասնագիտությունքրիստոնյա քահանա, եկեղեցական պատմաբան, պատմաբան և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններՄետրոպոլիտ
 Zacharias Scholasticus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Միտիլենեցի» հոդվածին։