Զարևանդ (հասարակական գործիչ)
հայ հրապարակախոս, հասարակական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարևանդ (այլ կիրառումներ)
Զարևանդ (իսկական անունը՝ Զավեն Նալբանդյան, 1890, Անտիոք - 1973, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, գիտնական, ՀՅԴ անդամ[1]։
Զարևանդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Անտիոք |
Մահացել է | 1973 |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | հրապարակախոս և հասարակական գործիչ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1890 թվականին Անտիոքում։ 1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Հարվարդ և Կոլումբիա համալսարաններում։ Լինելով հայտնի գիտնական և գյուտարար, աշխատել է ամերիկյան բանակի համար։
Հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների, համաթյուրքականության մասին իր կատարած հետազոտություններով։ Կնոջ՝ Վարդենի Քալանթար-Նալբանդյանի հետ, նա հրատարակել է «Միացյալ Անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» հատորը (1926)[2]։ Անգլերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը[3]։
ԱշխատություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան), 2005 ։ հ. 1, Զարևանդ,(Նալբանդյան Զավեն)
- ↑ «Մուսալեռցի - Այնճարցի Գրագէտներ»։ mousaleranjar.org (hy-AM)։ Վերցված է 2021-11-26
- ↑ Էպոս ունենք անգլերեն
- ↑ «Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ»։ Husisapail Online / Հյուսիսափայլ / Юсисапайл Онлайн (ru-RU)։ 2010-12-12։ Վերցված է 2021-11-26
- ↑ Զարևանդ (2010)։ Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ։ Երևան: Հայրենիք ակումբ
Արտաքին հղումներԽմբագրել
- Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում Archived 2018-08-30 at the Wayback Machine.