Զարինա (պարս.՝ زرینه‎, ոսկի, ոսկեկիր), մ.թ.ա.6-րդ դարի սկզբից մինչև 7-րդ դարի վերջը սակերի թագուհին[1]։ Հաճախ տրվում է որպես կին-մարտիկի վառ օրինակ։ Հիշատակվում է Դիոդոր Սիցիլիացու և Նիկոլայ Դամասկոսցու մոտ, ում մասին տեղեկությունները սկիզբ են առնում Կտեսիաս Կնիդացուց։

Հնագույն աղբյուրների տարբերակները խմբագրել

Կտեսիասի կարծիքով, Մարաստանի թագավոր Աստիբարայի թագավորության ժամանակ պարթևները պարտություն կրեցին և օգնության կանչեցին սակերին, որի հետևանքն էլ սակերի և մարերի միջև երկար մարտերն էին։ Այս ժամանակաշրջանում սակերը գտնվում էին թագուհու տիրապետության տակ («Զարինա անունով կանայք»)։ Սակերի խիզախ կանայք իրենց ամուսինների հետ կիսում էին պատերազմի բեռը։ Զարինան գրավեց հարևան բարբարոս ցեղերին, ովքեր հիմնել էին մի շարք նոր քաղաքներ և իրենց ժողովրդի կյանքն ավելի երջանիկ էին դարձրել և սպառնում էին սակերին։ Հայրենակիցները նրան բարի գործերի և արժանիքների հիշատակի համար հուղարկավորության ժամանակ փառաբանեցին բուրգի ասպարեզով, որի յուրաքանչյուր կողմերի երկարությունը 3 ասպարեզ էր, որի գագաթին նրանք տեղադրեցին հսկայական ոսկեգույն արձան և հերոսական հարգանքի արժանացրին։ Վ. Ի. Պյանկովը այս տեղեկութունները համեմատում է զոհված սակերի հայտնի տեղեկությունների հետ և ապացուցում, որ Կտեսիասը Զարինային անվանում է իր եղբոր՝ Կիդրեյի կինը[2]։

Նիկոլայ Դամասկոսցու բնագիրը պահպանվել է մասամբ[3], նա վկայում է, թե ինչպես Մարմարեի սպանությունից հետո, սակերի թագավորը (երբեմն ընդունում են, որ խոսքը Զարինայի ամուսնու մասին է), հրամանատար Ստրիանգեյը բռնկվեց Զարինայի սիրով, թեև նա մերժեց նրան։ Նիկոլայը նաև հիշատակում է, որ սակերի թագավորական պալատը գտնվում էր Ռոկսանակիում։

Զարինայի կերպարի եւ անձնավորության ժամանակակից մեկնաբանումը խմբագրել

Կերպարն ակտիվորեն օգտագործվում է գրականության և արվեստի մեջ[4][5], ողբերգության մեջ, որպես Սարդանապալի կին։ Ըստ Գուտնովի տարբերակի, Զարինայի մասին հիշողությունները պահպանվել են միջինասիական «Գուրգուլի» պոեմում, որտեղ խոսվում է հերոսական Զարինա Զարինգարի՝ («Ոսկեգույն») հաղթող կույսերի թագավոր Սոգդինայի աղջկա մասին[6]։ Վ. Ի. Պյանկովը օգտագործում է կառավարման մասին լիարժեք հուսալի տեղեկություն և մահացած իշխանի գերեզմանի կառուցման մասին[7]։ Անվան ստուգաբանությունըառայժմ համարժեք և համոզիչ տարբերակներ չունի։ Ժամանակակից օսերենում համադրվում է արևի լույսի (ճառագայթների) իսկապես ոսկու հետ։ Զարին բառը պասկերեն նշանակում է ոսկի, ոսկյա։ Մինչ այժմ Օսեթիայում , որը Ալանիայի պատմական մասն է, Դաղստանում և Տաջիկստանում Զարինա անունը շատ է տարածված։ Այս անունը տարածված է նաև Ղազախստանում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВСЕМИРНАЯ ИСТОРИЯ В ДЕСЯТИ ТОМАХ. ТОМ II. М., 1956. С. 170
  2. История древнего Востока. Кн. 2. М., 2004. С. 787
  3. фр. 12 Якоби = фр.5 Мюллер = фр. 14 рус. пер. (Exc. De virt., I, p. 335, 20), см. Николай Дамасский ИСТОРИЯ «Вестник древней истории». 1960 г. № 3 и № 4.
  4. Царица Зарина : Пьесы / Ванеев Владимир; [Худож. В. М. Джиоев], 151,[1] с. ил. 17 см, Цхинвали Ирыстон 1989 http://www.ruslib.org/books/bayron_dzhordzh_gordon/sardanapal-read.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine; Моисеева К. М. Меч Зарины 1960 (попытка живописного изображения героини http://myzarina.mirtesen.ru/ ; http://kilat.ru/fantasy125.htm)и(չաշխատող հղում) др : Զարինա անունով կերպարը հայտնաբերվել է Բայրոնի «Սարդանապալ»
  5. Байрон Джордж Гордон. Сарданапал Перевод Г. Шенгели Собрание сочинений в четырех томах. Т. 4. М., Правда, 1981
  6. (доктор исторических наук) Ф. Х. ГУТНОВ СКИФСКИЕ ПОРТРЕТЫ http://www.darial-online.ru/1999_3/gutnov.shtml; есть и на других сайтах Интернета
  7. История древнего Востока: От ранних государственных образований до древних империй. М., 2004. С. 761, 787, 813