Զարթոնք (թերթ, Ստամբուլ)

թերթ, Ստամբուլում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարթոնք (այլ կիրառումներ)

Զարթոնք, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ։ Հրատարակվել է Ստամբուլում, 1932-1933 թվականներին։ Խմբագիրն էր՝ Բ․ Շամլյանը։ Ուներ գրական, գեղարվեստական, երգիծական, գիտական, թատերական լուրերի բաժիններ։ Լուսաբանում էր Թուրքիայի և այլ գաղթավայրերի հայկական կյանքը, միջազգային իրադարձությունները։ Զգալի տեղ էր հատկացնում Սովետական Հայաստանի գրողներին ու մշակույթի գործիչներին, քաջալերել հայրենադարձությունը, վերաշինաց միությունների գործունեությունը։ Տպագրել էր ականատեսների տպավորությունները Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային վերելքի մասին։ Թերթերով հրատարակում էր Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյան» գործը, Երվանդ Օտյանի «Տասերկու տարի Պոլսեն դուրս» վեպը, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից։

Զարթոնք
Տեսակթերթ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 668