Զարեհ Ալբերտի Զարգարյան (ապրիլի 4, 1989(1989-04-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի[1] կազմում։ Մասնակցել է 5-րդ համահայկական խաղերին` որպես Գլենդելի հայկական թիմի անդամ՝ գրավելով 3-րդ տեղը։

Զարեհ Զարգարյան
Համար #34
Ի ծնե տրված անունը Զարեհ Զարգարյան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լենինական, ՀԽՍՀ
Ազգություն Հայաստան Հայ
Հասակ 1,98 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Հուվեր ավագ դպրոց
համալսարան Դոմինգեզ Հիլսի կալիֆորնիայի նահանգային համալսարան
Մեդալներ

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն
 Ոսկի - Մոլդովա 2016

Հավաքականի կազմում Զարգարյանը մասնակցել է ՖԻԲԱ-ի 2016 թվականի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը՝ գրավելով առաջին տեղը[2]։

Վաղ կյանքը խմբագրել

Ծնվել է 1989 թվականի ապրիլի 4-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի)` Ալբերտ և Ալվարդ Զարգարյանների ընտանիքում։ Ունի երկու քույր` Պաուլետ և Էդիտա անուններով։ Ընտանյոք հանդերձ տեղափոխվել է հայաբնակությամբ աչքի ընկնող Գլենդել քաղաք (Կալիֆորնիա նահանգ)։ Տեղափոխվելուց և հաստատվելուց հետո Զարգարյանը սկսում է լրջորեն զբաղվել բասկետբոլով[3]։

Ավագ դպրոցի կարիերան խմբագրել

Հաճախել է Հուվերի ավագ դպրոցը, որտեղ ելույթներ ունենալու տարիներին ընդգրկվել է «All-league 1-ին թիմ» և «All-area 1-ին թիմ» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 3 անգամ արժանացել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։

Ավագ դպրոցի կարիերայի բարձրագույն ցուցանիշը եղել է 49 միավոր, 11 արդյունավետ փոխանցում, 5 բլոկ և 4 խլում։ Զարգարյանն ավարտում է Հուվերի ավագ դպրոցը 2007 թվականին։

Քոլեջային կարիերան խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Զարգարյանն ընդունվում է Գլենդելի քոլեջ, սակայն մեկ տարի անց լքում է այն և ընդունվում Սիտրուսի քոլեջ՝ որպեսզի կարողանա հանդես գալ այնպիսի թիմում, որն ի վիճակի կլինի պայքարելու նահանգային տիտղոսի համար։ Սիտրուսում հանդես գալու երկրորդ տարում Զարգարյանը միջինը խաղում է 15 րոպե՝ 4, 4 միավոր ցուցանիշով։ Թիմի կազմում Զարգարյանը նվաճում է Կալիֆորնիայի արևմտյան կոնֆերենցիայի հարավային դիվիզիայի տիտղոսը[4]։

Համալսարանային կարիերան խմբագրել

Չնայած ունենալով 36, 7% նետման արդյունավետություն, Զարգարյանը ընդունվում է Դոմինգեզ հիլսի կալիֆորնիական համալսարանի բասկետբոլային թիմ, որն հանդես է գալիս Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի II դիվիզիայում (NCAA Division II)։ Մարզիչը Զարգարյանին համարում էր «հմուտ և ոչ ագահ բասկետբոլիստ` բարձր բասկետբոլային գիտելիքներով»։

Մասնակցությունը համահայկական խաղերում խմբագրել

Զարգարյանը 2011 թվականին հանդես է եկել 5-րդ համահայկական խաղերին՝ ներկայացնելով Գլենդելի բասկետբոլային թիմը, որն այդ տարի գրավեց 3-րդ տեղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Նախկին «Տորո» Զարեհ Զարգարյանը ընտրվել է որպես Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ»». «Դոմինգեզ Հիլս Տորոս». 2012 թ․ նոյեմբերի 12.
  2. «Հայաստանի բասկետբոլիստները գահընկեց արեցին Անդորրային ու դարձան փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն». armnoc.am. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  3. 2010-11 Տղամարդկանց բասկետբոլային հավաքականի կազմը
  4. ««Տորնադոյից Տորո. Զարեհ Զարգարյանը վերադառնում է»». «Գլենդել նյուզ պրես». 2011 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել