Զարեհ Ազնավորյան

եկեղեցական գործիչ, խմբագիր, բնագրագետ, թարգմանիչ

Զարեհ Ազնավորյան (1947, Բեյրութ, Լիբանան - ապրիլի 30, 2013(2013-04-30), Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), եկեղեցական գործիչ, խմբագիր, բնագրագետ, թարգմանիչ։

Զարեհ Ազնավորյան
Ծնվել է1947
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էապրիլի 30, 2013(2013-04-30)
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Մասնագիտությունխմբագիր, բնագրաբան և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին օծվել է վարդապետ, 1995 թվականից՝ արքեպիսկոպոս։

Հռոմում պաշտպանել է վարդապետական ատենախոսություն՝ «Սուրբ Ներսես Լամբրոնացու կյանքը և եկեղեցական բարեկարգությունը» թեմայով։ Դասավանդել է Անթիլիասի դպրեվանքում և լիբանանահայ մի շարք դպրոցներում, եղել «Գլաձոր» և «Հասկ» պարբերականների խմբագիր, Ջիբեյլի (Լիբանան) «Թռչնոց բույն» որբանոցի տնօրեն, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի վարիչ։

Լույս են տեսել Ազնավորյանի «Ձայնագրեալ շարական Մեծ պահոց կիրակիներու» (հատոր Ա, 1981 թվական), «Ձայնագրեալ շարական Հայաստանեայց եկեղեցւոյ» (հատոր Բ., «Աւագ շաբաթ», 1984 թվական), «Ձայնագրեալ շարական Հայաստանեայց եկեղեցւոյ» (հատոր Գ., «Աւագ օրհնութիւններ», 1985 թվական), «Մեղեդիներ, տաղեր եւ գանձեր Հայաստանեայց եկեղեցւոյ» (1990 թվական), «Եհովայի վկաներու այլափոխուած Աստուածաշունչը» (1992 թվական), «Կանոն Սուրբ միւռոնի օրհնութեան» (1996 թվական, բոլորը՝ Անթիլիաս), «Լոյս եւ հաղորդութիւն» (2005 թվական, Նիկոզիա), «Սերտողութիւն Յայտնութեան գիրքի» (2006 թվական, Մոնրեալ) երկերը։

Ազնավորյանի խմբագրությամբ Անթիլիասում հրատարակվել է Նոր կտակարանը։

Կիլիկիո կաթողիկոսարանում ստեղծվել է Ազնավորյանի անվան քրիստոնեական դաստիարակության հիմնադրամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։