Զարգար Վանես (ծննդ. և մահվ. թվականներն անհայտ են), հայ աշուղ, ոսկերիչ: Իսկական անունն է Հովհաննես[1][2]:

Զարգար Վանես
Ի ծնե անունՀովհաննես
Ծնվել է19-րդ դարի կեսեր
Ղարաբաղ
Մահացել էանհայտ
հավանաբար Շուլավեր
Ժանրերաշուղական երգարվեստ
Մասնագիտությունաշուղ և ոսկերիչ

19-րդ դարի կեսերին Զարգարը Արցախից գաղթել է Շուլավեր, որտեղ ապրել է Քամանդար կոչվող թաղամասում: Ուներ բազմաթիվ եղբայրներ[1][2]:

Զարգարը երգեր էր գրում հայերեն և թուրքերեն լեզուներով: Նա տարբեր բնակավայրերից Շուլավեր էր հրավիրում աշուղների և կազմակերպում մրցումներ[1][2]:

Հովհաննեսը զբաղվել է նաև ոսկերչությամբ[1][2]:

Շուլավերի Զագամ կոչվող թաղամասում կառուցել է աղբյուր, որը հետագայում, ի պատիվ աշուղի, ժողովրդի կողմից ստացել է Զարգար Հանեսի աղբյուր անվանումը[1][2]:

Իր ստեղծագործական անունից Զարգարի տոհմը կոչվեց Զարգարյաններ կամ Զարգարյանց[1][2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ., էջ 175:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ս. Քամալյան, Չարենցի գրական թանգարան, IV-1, էջ 203-206: