Զարասպ (լեռնանցք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարասպ (այլ կիրառումներ)
Զարասպ կամ Կելիշին (Քելիշին, քրդերեն՝ կապույտ սրբազան քար), լեռնանցք Հայկական լեռնաշխարհում Զագրոսի լեռնաշղթայի հարավային հատվածում, Ուրմիա լճի հարավարևմտյան կողմում, համանուն լեռնաճյուղի հարավային լեռնաբազուկներում, թուրք-իրանական սահմանի վրա։ Այստեղից անցնում էր Միջագետքից Հայաստան և Մարաստան տանող ճանապարհը։ Այժմ կոչվում է Կելիշին կամ Քելիշին։ Պրոֆեսոր Շուլցը (19-րդ դար), այստեղ, Կելիշին գյուղի մոտ, հայտնաբերել է 41-տողանոց մի ուրարտական սեպագիր արձանագրություն (մ.թ.ա. 8-րդ դար)։ Բարձրությունը 2736 մ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 275 — 992 էջ։