Զավեն Ալմազյան

խորհրդահայ սերիական մարդասպան և բռնաբարող

Զավեն Սարգիսի Ալմազյան (ռուս.՝ Завен Саркисович Алмазян, մայիսի 5, 1950(1950-05-05), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1973), խորհրդահայ սերիական մարդասպան և բռնաբարող, որը սպանություններ է իրականացրել 1969-1970 թվականներին Դոնի Ռոստովում և Վորոշիլովգրադում։

Զավեն Ալմազյան
Պատկեր
Ի ծնե անունԶավեն Սարգիսի Ալմազյան
Մականուն«Պողպատե մատներ»,
«Վորոշիլովգրադի սերիական մարդասպան»
Ծննդյան ամսաթիվմայիսի 5, 1950(1950-05-05) (73 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՍՖՀ, {{{2}}} ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մահվան ամսաթիվ1973
Մահվան պատճառգնդակահարություն
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ3
Սպանության շրջան1970 թվականի ապրիլից հոկտեմբեր
Սպանության հիմնական տարածքՎորոշիլովգրադ
Դրդապատճառսեռական
Ձերբակալության ամսաթիվ1970 թվականի նոյեմբերի 8

Կենսագրություն խմբագրել

Զավեն Ալմազյանը ծնվել է 1950 թվականին Դոնի Ռոստովում։ Ազգությամբ հայ է։ Մանուկ տարիքում ուսման հետ զուգահեռ զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, սովորել է հատուկ հնարքներ, որոնք հետագայում մի քանի անգամ կիրառել է իր զոհերի նկատմամբ։ 1968 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել տեխնիկում։ Հենց այդ ժամանակ էլ նրա հոգեկանի հետ խանգարումներ են տեղի ունեցել։ Այն աղջիկը, ում հետ Զավենը ցանկանում էր զրկվել կուսությունից, նախընտրեց Զավենի փոխարեն ուրիշին[1]։

1969 թվականի սկզբին Ալմազյանը սկսել է հարձակումներ գործել կանանց նկատմամբ։ Բոլոր դեպքերում է հարձակումները տեղի են ունեցել միևնույն սցենարով։ Նա զոհի դեմքին դանակ է պահել և ասել, որ նրան խաղաթղթի ժամանակ պարտվել են (իբր խաղացել են զոհի վրա), որից հետո նրան տարել է մի գաղտնի վայր և բռնաբարել։ Երրորդ հարձակման ժամանակ Ալմազյանը կորցրել է իր ուսանողական տոմսը, սակայն կարողացել է խաբել ոստիկանության աշխատակիցներին, ովքեր հետաքննում էին բռնաբարությունները, որ կորցրել է այն որոշ ժամանակ առաջ։ Վախենալով, որ կարող է բռնվել, գնացել է զինվորական կոմիսարիատ և խնդրել իրեն զորակոչել Խորհրդային բանակ[1]։

Ալմազյանը ծառայել է Վորոշիլովգրադի (ներկայումս Լուգանսկ) զորամասերից մեկում, որտեղ ծառայել է զորամասի խոզապահության ստորաբաժանումում։ Այդ հաստիքը նրան հնարավորություն է տվել խուսափել զորամասի ղեկավարության հսկողությունից և ինքնակամ լքել զորամասին տարածքը։ 1970 թվականի մարտի 26-ին իր առաջին հարձակումն է իրականացրել Վորոշիլովգրադում, իսկ հաջորդող երկու շաբաթների ընթացքում կատարել է, ընդհանուր առմամբ, 5 հարձակում։ Տեսնելով, որ հարձակումները ունեն սերիական բնույթ, ՆԳՆ մարզային ղեկավարությունը փողոցներում տեղակայեց ոստիկանական ուժեր և ազգային դրուժինաների շուրջ 300 անդամներ։ Վախենալով բռնվել՝ Ալմազյանը սկսել է հարձակումներ իրականացնել քաղաքի առավել քիչ բնակեցված հատվածներում[1]։

1970 թվականի ապրիլի 14-ին Ալմազյանը իրականացրել է իր առաջին սպանությունը։ Ժապավենաթելով կապելով 17-ամյա աղջկա ձեռքերը և վաֆլե սրբիչով փակելով նրա բերանը՝ նա բռնաբարել և խեղդամահ է արել աղջկան։ Որպես «պարգև»՝ նա վերցրել է զոհի ոսկեջրած ժամացույցը[1]։

1970 թվականի մայիսի 16-ին աղջիկներից մեկին բռնաբարելու փորձի ժամանակ ձերբակալվել է ոմն Վիտալի Վլասով։ Նա խոստովանել է, որ 1966- 1970 թվականներին իրականացրել է բռնաբարություններ (ընդհանուր առմամբ ապացուցվել է բռնաբարության 22 դեպք), սակայն հրաժարվել է ընդունել սպանությունների մեղադրանքները։ Արդյունքում, Վլասովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Շուտով, 13-ամյա աղջկա բռնաբարելու փորձի ժամանակ ձերբակալվել է ևս մեկ ենթադրյալ սերիական մարդասպան, սակայն նա նույնպես չի եղել այն անձը, ում փնտրում էր ոստիկանությունը։ Ոստիկանությունը ստանում է անանուն մի նամակ, որի հեղինակը պնդում էր, թե գիտի, թե ով է մարդասպանը, սակայն քննության ժամանակ այդ փաստերը նույնպես չհաստատվեցին[1]։

1970 թվականի հուլիսի 4-ին Ալմազյանը բռնաբարել է և սպանել ևս մի 17-ամյա աղջկա։ Հանցագործության վայրում նա թողել է «Սելսկայա ժիզն» (բառացի՝ Գյուղական կյանք) թերթի մի կտոր։ 1970 թվականի օգոստոսի 6-ին նա հարձակվել է 20-ամյա մի աղջկա վրա, ով աշխատանքից տուն էր վերադառնում, սակայն անցորդի միջամտությունը ստիպել է նրան փախչել։ 1970 թվականի սեպտեմբերի 22-ին Ալմազյանը նորից իրականացրել է անհաջող հարձակում՝ փախչելով պատահական անցորդների միջամտության արդյունքում։ Հանցագործության վայրում նա նետել է սավանի մի կտոր, որի վրա եղել է զորամասի շտամպը (դրոշմ)։ Սակայն հետաքննությունը, փորձաքննության ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով, չի կարող օգտվել այս հանգամանքից, քանի որ փորձաքննիչները սխալ էին նշել շտամպի վրայի առկա թվերը[1]։

1970 թվականի հոկտեմբերի 27-ին Ալմազյանը բռնաբարել և սպանել է 20-ամյա մի աղջկա՝ վերցնելով նրա ականջօղերը և կարմիր կոֆտան (կարմիր կարճ զգեստ)։ 1970 թվականի նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը քաղաքային զբոսայգիներից մեկում հարձակվել է մի կնոջ վրա։ Ոչ հեռու գտնվող դրուժինիկները սկսել են հետապնդել Ալմազյանին։ Զբոսայգու խուզարկման արդյունքում Ալմազյանը և ևս հինգ կասկածյալներ բերման են ենթարկվել։ Մոլագարի զոհը անմիջապես ճանաչել է նրան[1]։

Մահապատիժ խմբագրել

Ալմազյանը շուտով խոստովանել է, որ ինքն է Դոնի Ռոստովում և Վորոշիլովգրադում իրականացրել հանցագործությունները։ Խուզարկման արդյունքում նրա կենցաղային սենյակում հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք հանցագործը վերցրել էր սպանված և բռնաբարված կանանցից։ Ընդհանուր առմամբ, Ալմազյանը սպանել է երեք և բռնաբարել տասներկու կանանց։ Կիևի շրջանային ռազմական տրիբունալը Ալմազյանին դատապարտել է գնդակահարության։ ԽՍՀՄ բարձրագույն դատարանը որոշումը թողել է անփոփոխ։ 1973 թվականին մահապատիժը իրականացվել է[1]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • «Պողպատե ձեռքեր»՝ «Հետաքննությունը վարում են» հաղորդաշարի ֆիլմերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Луганский маньяк Завен Алмазян…». Криминал.рф. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել