Զաստավա Մ70, նախկինում հայտնի էր որպես Մ70 CZ (Զաստավա գործարան, մոդել 1970), կոմպակտ ատրճանակ՝ արտադրված ՀՍՖՀ–ում և, ավելի ուշ, Սերբիայում։

Զաստավա Մ70
Տեսակկիսաավտոմատ ատրճանակ
Ենթատեսակկիսաավտոմատ ատրճանակ
ԵրկիրՀարավսլավիա Հարավսլավիա
ՊատերազմներՀարավսլավական պատերազմ
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1970
ԱրտադրողЗастава Оружие
Արտադրված է1970
Տեխնիկական տվյալներ
Փողի երկարություն94 մմ
Զենքի երկարություն165 մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների0,650 կգ
Փամփուշտի տեսակ.32 ACP?

Նկարագրություն խմբագրել

M70 արտադրվել է 1970 թվականին՝ Հարավսլավիայի ոստիկանների և ամերիկական սպաների համար՝ հիմք ընդունելով Զաստավա Մ57 բանակային ատրճանակի կառուցվածքը, բայց ավտոմատիկան աշխատում է ազատ փակաղակի հետ մղման հաշվին։

Մեխանիկական ամրությամբ, հուսալիությամբ և կայունությամբ շահագործման բարդ պայմաններում Մ70 ատրճանակները մետաղի ցածր որակի պատճառով զգալիորեն զիջում են Մակարովի ատրճանակներին։

Ատրճանակը ազատ վաճառքում է քաղաքացիական զենքի շուկայում (նաև ազատ արտահանման համար)։

Տարբերակներ և մոդիֆիկացիա խմբագրել

  • Մ70 - 7,65×17մմ փամփուշտով տարբերակ, 8 լիցքային պահեստատուփով։
  • Մ70Կ - 9×17 մմ փամփուշտով տարբերակ, 7 լիցքային պահեստատուփով։

Շահագործող երկրներ խմբագրել

  • Հարավսլավիա-մինչև Հարավսլավիայի փլուզումը գտնվել են զինված ուժերի և ոստիկանության սպառազինության մեջ
  • Սերբիա- 2015 թվականի հունվարի 27–ին Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է 9163 հատ 7,65 մմ տրամաչափով ատրճանակի վաճառքի մասին[1]։ Բացի դրանից, ատրճանակները ոստիկանությունում օգտագործում են որպես պահեստային զենք։

Լրացուցիչ տեղեկություն խմբագրել

  • Նախկին Հարավսլավիայի տարածքում ատրճանակը հայտնի է ոչ պաշտոնական «Pčelica» (մեղվիկ) անվանմամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Оглашавање продаје покретних ствари Արխիվացված 2015-02-09 Wayback Machine // официальный сайт министерства обороны Сербии от 27 января 2015
  2. Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ. Справочник стрелкового оружия / Под ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. стр.179-181

Գրականություն խմբագրել

  • Ա․ Ժուկ հրաձգային զենքի հանրագիտարան․ ատրճանակներ, հրացաններ, ատրճանակ–գնդացիր, ավտոմատներ. М., ООО «Издательство АСТ», «Воениздат», 2002.

Արտաքին հղումներ խմբագրել