Զանջիր (պարս.՝ زنجیر, թարգմանաբար՝ «վզնոց», հունվարի 7, 1992(1992-01-07) - նոյեմբերի 16, 2000(2000-11-16), Մումբայ, Հնդկաստան), լաբրադոր ռետրիվեր ցեղատեսակի հայտնի որոնող շուն, ծառայում էր Մումբայի ոստիկանությունում։ Մասնավորապես 1993 թվականին Բոմբեյում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ, ռումբերի և այլ զենքի որոնման գործում ակնառու ծառայությունների համար, նրա մահից հետո պարգևատրվել է հուղարկավորության արարողությամբ՝ պատիվներով[1]։

Զանջիր
Տեսակմարդ
Սեռարական
Ծնվել էհունվարի 7, 1992(1992-01-07)
Սատկել էնոյեմբերի 16, 2000(2000-11-16) (8 տարեկան)
Սատկելու վայրՄումբայ, Հնդկաստան

Ծառայություն

խմբագրել

Զանջիրը վերապատրաստվել է Պունայի Հանցագործությունների հետաքննության վարչության շների վարժեցման կենտրոնում։ 1992 թվականի դեկտեմբերի 29-ին նա միացել է Մումբայի ոստիկանության ռումբերի հայտնաբերման և ոչնչացման ջոկատին, որտեղ նրան ղեկավարում էին Գանեշ Անդալը և Վ. Գ. Ռաջպուտը[2]։ Շունն անվանակոչվել է 1973 թվականի համանուն ֆիլմի պատվին (ռուսերեն թարգմանությամբ՝ «Ձգձգվող հաշիվը»), ինչպես նաև անվանում էին Ջինջեր (անգլ. թարգմանաբար՝ «շիկակարմիր»)՝ բրդի գույնի համար[3]։ Ի լրումն 1993 թվականին Բոմբեյի ռմբակոծության գործողությանը մասնակցելուն, Զանջիրն իր գործունեության ընթացքում օգնել է հայտնաբերել 11 ռազմական ռումբ, 57 ինքնաշեն պայթուցիկ սարք, 175 հրկիզվող ռումբ և 600 պայթուցիչ[4]։

1993 թվականի ահաբեկչությունների ժամանակ Զանջիրը մասնակցել է Բոմբեյում, Մումբրայում և Թխանայում նոր պայթյունների կանխարգելմանը[5]։ Նախ, մարտի 15-ին, նա օգնել է հայտնաբերել RDX ռումբը Դհանջի փողոցում։ Այնուհետև Հարավային Բոմբեյի հինդուական տաճարի մոտ նրա օգնությամբ 10 լքված ճամպրուկներում հայտնաբերվել են երեք տեսակ «Տիպ 56» ինքնաձիգ, հինգ ինը միլիմետրանոց ատրճանակ և 200 նռնակ։ Մի քանի օր անց Հարավային Բոմբեյի Զավերի շուկայում Զանջիրը օգնել է ուսումնասիրել երկու լքված ճամպրուկներ, որոնցում կային ինը տիպի «Տուրե 56» ինքնաձիգ[4]։

Ութ տարեկանում Զանջիրը թոքերի և թաթերի բարձիկներում ուռուցքներ է զարգացրել, որից նա մահացել է 2000 թվականի նոյեմբերի 16-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ամենայն պատվով, մասնակցել են բարձրաստիճան ոստիկաններ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jain, Sreenivasan (2009 թ․ նոյեմբերի 11). «The Untouchables: Bombay Police after 26/11» (անգլերեն). NDTV. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  2. «Police dog Zanjeer dead» (անգլերեն). Mid Day. 2000 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  3. Singh, Vijay (2009 թ․ հունվարի 1). «Navi Mumbai's youngest anti-terror recruit is a pup» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 Sen, Somit (2006 թ․ սեպտեմբերի 21). «Zanjeer, city's saviour many times over, RIP» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  5. «50 Glorious Years of the Mumbai Police Dog Squad: Canine 'Detectives' that Sniff Out Crime» (անգլերեն). The Protector. Nov-Dec 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  6. «REST IN PEACE- ZANJEER DOG» (անգլերեն). janasenapaper.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել