Թհանա
Թհանա[1] (Թհանե, մարաթհի՝ ठाणे, ʈʰaːɳeˑ), քաղաք Արևմտյան Հնդկաստանում, Մահարաշտրա նահանգում՝ Ուլհաս գետի էստուարի մաս կազմող Թհանա Քրիք հոսքի սկզբնամասում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի անվանումն առաջացել է Գանեշա աստծո տաճարի Շրի Սթհանակա անվան անգլերենացման արդյունքում։ Այն հայտնի է որպես «լճերի քաղաք»։ Մակերեսը՝ 147 կմ²։ Մումբայի ագլոմերացիայի մաս է կազմում։
Բնակավայր | ||
---|---|---|
Թհանա | ||
մարաթհի՝ ठाणे | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Thane district? | |
Մակերես | 147±1 կմ² | |
ԲԾՄ | 8 մետր | |
Պաշտոնական լեզու | մարաթհի | |
Բնակչություն | 1 886 941 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 401107 | |
Ավտոմոբիլային կոդ | MH-04 | |
Պաշտոնական կայք | thane.nic.in | |
| ||
Պատմություն
խմբագրելՀին ժամանակներում այն շրջանը, որտեղ գտնվում է քաղաքը, հայտնի էր որպես Ափարանտ[2]։ Հին հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի (մ.թ. 135-150) աշխատություններում Թխանան հիշատակվում է որպես Խերսոնեզուս։ Քաղաքը հայտնի էր նաև որպես Շրի Ստախանակա, որը գալիս է Գափանատի աստծո տաճարի անունից։ Ավելի ուշ այս անունը պորտուգալացիների կողմից վերածվեց «Կակաբա դե Տանա», իսկ հետո բրիտանացիների կողմից՝ «Թխանա»։
890-1260 թվականներին Թխանան եղել է Շիլահարի պետության մայրաքաղաքը։ Շիլահարովների դինաստիայի կառավարիչները իրենց հովանավորն էին համարում Շիվա աստծուն, և նրանց օրոք կառուցվեց Կոպինեշվարի տաճարը։ Իրենց հանդուրժողականությամբ հայտնի Շիլահարների օրոք քաղաքում հաստատվել են տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներ՝ պարսիներ, հրեաներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ։ Շիլահարների օրոք քաղաքը բաժանվել է այսպես կոչված «պադերի», դրանք պահպանվել են մինչ օրս (օրինակ՝ Նաուպադա, Ագրիպադա, Պատլիպադա թաղամասերը)[2]։
XIII-ի երկրորդ կեսից մինչև XVI դարի 30-ական թվականները քաղաքը գտնվում էր մուսուլման կառավարիչների տիրապետության տակ։ 1290 թվականին քաղաք է այցելել հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ով Թխանան նկարագրել է որպես աշխարհի լավագույն քաղաքներից մեկը[2]։ Դուարտե Բարբոսան՝ պորտուգալացի ճանապարհորդ, ով այցելել է քաղաք պորտուգալացիների նվաճումից 25 տարի առաջ, Թխանան նշում է որպես Տանա Մայամբու[3]։ Նա թողել է քաղաքի նկարագրությունը մավրիտանական մզկիթներով ու տաճարներով և այգիների առատությամբ։
1480 թվականին Գուջարաթի կառավարիչ սուլթան Մեհմուդը Թխանան դարձրեց Սուբհա շրջանի մայրաքաղաք[2]։
1530 թվականին քաղաքն անցավ պորտուգալացիների վերահսկողության տակ, նրանք կառավարեցին այստեղ ավելի քան 200 տարի՝ մինչև 1739 թվականը։ 1730 թվականին սկսվեց Թխանայի ամրությունների շինարարությունը։ 1737 թվականին Թխանան գրավվել է Մարաթա նահանգի կառավարիչների կողմից։ Նրանք կառավարել են տարածաշրջանը մինչև 1784 թվականը՝ մինչև անգլիացիների կողմից քաղաքի գրավումը։ Բրիտանացիների օրոք Թխանան դարձավ շրջանի վարչակազմի և հարկահավաքի նստավայրը։ 1821 թվականին Թխանայում բացվեց առաջին անգլիական միջնակարգ դպրոցը։ 1853 թվականին կազմավորվել է Թանեի քաղաքապետարանը։ 1881 թվականի մարդահամարի տվյալներով Թխանայում ապրում էր ավելի քան 14 հազար մարդ[2]։
1982 թվականին կազմավորվել է Թխանայի մունիցիպալ կորպորացիան՝ իրավաբանական անձի իրավունքներով ինքնակառավարվող համայնքը[2]։
Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրերը
խմբագրելՔաղաքը գտնվում է Մումբայից հյուսիս-արևելք՝ մասամբ Սալսեթ կղզում, մասամբ՝ մայրցամաքում։ Թխանան երկու մասերի է բաժանված Տխանա Քրիք գետակով։ Քաղաքի երկու հատվածները միացված են երկու ավտոճանապարհային և մեկ երկաթուղային կամրջով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 7 մ է։ Քաղաքը արևմուտքից սահմանափակված է Էուր բլուրներով, իսկ արևելքից՝ Պարսիկ բլուրներով[2]։ Թանեն հայտնի է որպես լճերի քաղաք։ Քաղաքում կա 35 լիճ[4]։ Ամենագեղեցիկներից մեկը Մասունդա Տալաո լիճն է, որը հայտնի է նաև որպես Թալաո Պալի[5]։ Լճի ափին գտնվում է Կոպինեշվար տաճարը՝ քաղաքի ամենահին տաճարը։ Այն կառուցվել է մոտ մ.թ.ա.1750 թվականին[5]։ Էուր բլուրների ստորոտին գտնվում է Ուփվան լիճը, որը հայտնի հանգստի վայր է։
Կլիմա
խմբագրելԹխանայի կլիման անցումային է հասարակածային մուսսոնայինից դեպի հասարակածային սավաննային կլիմա։ Ընդհանուր առմամբ, Թխանայի կլիման հարթ է, զգալի թվով անձրևային օրեր և մի քանի օր՝ ծայրահեղ ջերմաստիճաններով։ Օդի միջին ջերմաստիճանը 22 °C-ից մինչև 36 °C: Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է 12 °C-ից մինչև 20 °C, ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել 41 °C: Տարեկան տեղումների 80%-ը ընկնում է հունիս-հոկտեմբեր ամիսներին։ Տարեկան տեղումների քանակը 2000-2500 մմ է, օդի միջին խոնավությունը՝ 61-86%։
Թխանաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 29.5 (85.1) |
31.3 (88.3) |
32.7 (90.9) |
33.1 (91.6) |
33.3 (91.9) |
31.9 (89.4) |
29.8 (85.6) |
29.3 (84.7) |
30.1 (86.2) |
32.9 (91.2) |
33.4 (92.1) |
31.0 (87.8) |
31.7 (89.1) |
Միջին ցածր °C (°F) | 15.4 (59.7) |
17.3 (63.1) |
20.6 (69.1) |
23.7 (74.7) |
26.1 (79) |
25.8 (78.4) |
24.8 (76.6) |
24.5 (76.1) |
24.0 (75.2) |
23.1 (73.6) |
20.5 (68.9) |
18.2 (64.8) |
22.1 (71.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 3.1 (0.122) |
1.0 (0.039) |
1.5 (0.059) |
2.3 (0.091) |
25.1 (0.988) |
541.3 (21.311) |
922.0 (36.299) |
539.7 (21.248) |
326.9 (12.87) |
93.2 (3.669) |
19.1 (0.752) |
2.3 (0.091) |
2477,5 (97,539) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Աղբյուր՝ Government of Maharashtra
Տնտեսություն
խմբագրելՏարածքը հիմնականում Մումբայի գյուղատնտեսական շրջաններից է։ Թխանայում աճեցվող արտադրանքի հիմնական տեսակներն են բրինձը, կորեկը, մրգերն ու բանջարեղենը։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 2 486 941 մարդ[6]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմում է 91,36%։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 882 կին - 1000 տղամարդ[7]։
Կրոնները Թխանայում | ||||
---|---|---|---|---|
Կրոն | Տոկոս | |||
հինդուիզմ | 70 % | |||
իսլամ | 14 % | |||
բուդդիզմ | 8 % | |||
քրիստոնեություն | 4 % | |||
ջայնիզմ | 3.7 % | |||
այլ† | 0.3 % | |||
Կրոնների տարածումը †ներառյալ սիկհականությունը (0.2%) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Карта Индии, Непала и Бутана. ГУГК СССР, 1990 г.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Thane Municipal Corporation | History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ J. Gerson Da Cunha Notes on the History and Antiquities of Chaul and Bassein. Books.google.co.in. Retrieved on 2013-07-16.
- ↑ Development of Thane Solar City(անգլ.)
- ↑ 5,0 5,1 «Masunda Talao, Thane» (անգլերեն). Native Planet. Վերցված է 07.01.2016-ին.
- ↑ Census of India: Sub-District Details Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Censusindia.gov.in. Retrieved on 2013-07-16.
- ↑ Thane City Population Census 2011 | Maharashtra. Census2011.co.in. Retrieved on 2013-07-16.
Արտաքին հղումներ
խմբագրել- Than — Энциклопедия Британника
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թհանա» հոդվածին։ |