Զանգվածային սպանություն Մոյվանում

Զանգվածային սպանություն Մոյվանում (հոլ.՝ Bloedbad van Moiwana), Սուրինամում քաղաքացիական պատերազմի ամենահայտնի և արյունալի իրադարձություններից մեկը։ Տեղի է ունեցել 1986 թվականի նոյեմբերի 29-ին։

Զանգվածային սպանություն Մոյվանում
Սպանության ձևսպանդ
Երկիր Սուրինամ
Ամսաթիվնոյեմբերի 29, 1986
Սպանվածներ39 մարդ
Մոյվանայի բնակիչների հուշարձանը թաղման վայրում

Նախապատմություն խմբագրել

1980 թվականի փետրվարի 25-ին Սուրինամում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այն կազմակերպել էր 34-ամյա ավագ սերժանտ Դեզի Բաուտերսեն՝ ևս 15 սերժանտների օգնությամբ։ Բաուտերսեն սկսել է ղեկավարել Սուրինամը՝ որպես իր ստեղծած Ազգային Ռազմական Խորհրդի ղեկավար (իրեն շնորհելով փոխգնդապետի զինվորական կոչում՝ բարձրագույն Սուրինամական բանակում)։ Նա լուծարել է խորհրդարանը, չեղյալ է հայտարարել սահմանադրությունը և երկրում արտակարգ դրություն է մտցրել։

1986 թվականին Սուրինամում պատերազմ է սկսվել Բաուտերսեի ռեժիմի դեմ։ Այն կազմակերպել է Բաուտերսեի թիկնապահ Ռոննի Բրյունսվիյկը, նա 15 սերժանտներից մեկն էր, որոնք մասնակցել են Բաուտերսեի ղեկավարությամբ տեղի ունեցած հեղաշրջմանը։ Բրյունսվիյկը հեղաշրջումից հետո կոչումով չի բարձրացվել, ուստի նա, լինելով ապագա մարոն («անտառային նեգր»), Բաուտերսեի (կրեոլ-մուլատ) ռեժիմին մեղադրել է ռասիզմի մեջ և «անտառային նեգրերից» ստեղծել է պարտիզանական ջոկատներ, որոնք ակտիվորեն գործում էին Սուրինամի Արևելքում[1]։

Պատմություն խմբագրել

1986 թվականի նոյեմբերի 29-ին Սուրինամի զինված ուժերը գրավել են ապստամբների առաջնորդ Բրյունսվիյկայի հայրենի գյուղը՝ Մոյվանը, որը բնակեցված էր մարոններով։ Զինվորականները տեղեկություն են ստացել, որ Բրյունսվիյկը գտնվում է գյուղում։ Ռոննի Բրյունսվիյկին և նրա զինյալներին չգտնելով՝ զինվորականները սկսել են խոշտանգել տեղի բնակիչներին, իսկ հետո տարբեր տվյալներով գնդակահարել 39-50 մարդու, այդ թվում՝ կանանց և երեխաների[2][3]։ Քանի որ զինվորները չեն կարողացել գտնել Բրյունսվիյկային, նրանք այրել են նրա տունը և շատ խաղաղ բնակիչների տներ։

Հետևանքներ խմբագրել

Մոյվանում զանգվածային սպանությունը անտառային նեգրերի զանգվածային փախուստ է առաջացրել (մոտ 5 հազար մարդ) դեպի հարևան Ֆրանսիական Գվիանա, որտեղ նրանք ապրել են փախստականների ճամբարներում մինչև 90-ականների սկիզբը և միայն հետո են վերադարձել հայրենիք։

Սուրինամում ստեղծվել է «Moiwana’86» ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը[4], որի գործունեությունը նվիրված էր Սուրինամում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ կազմակերպության պահանջով 2005 թվականի օգոստոսի 15-ին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը Սուրինամի կառավարությանը դատապարտեց այդ միջադեպի համար։ 2006 թվականի հուլիսի 15-ին այն Սուրինամի այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Վենետիանան պետության անունից ներողություն է խնդրել այդ ողբերգությունից տուժածներից։ Ներկայումս կոտորածի մասնակիցները օրենքով չեն հետապնդվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BBC News - Timeline: Suriname» (անգլերեն). news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  2. «Brunswijk wijst graf aan van moorden bij Moiwana». nrc.nl (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  3. «Правительство Суринама должно извиниться за резню в 1986 году». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին.
  4. «Moiwana 86 - Перевод на русский - примеры английский | Reverso Context» (ռուսերեն). context.reverso.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Frans van der Beek: Ronnie Brunswijk, Dagboek van een verzetsstrijder, Uitg. Centerboek, Weesp 1987. ISBN 9050870236
  • Vries, E. de, (2005) Suriname na de binnenlandse oorlog, Amsterdam: KIT Publishers, ISBN 90-6832-499-3