Զանգվածային սպանություն Հարթֆորդ գործարանում
Սպանդ Հարթֆորդ գործարանում, 2010 թվականի օգոստոսի 3-ի ողբերգական իրադարձություններ ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Մանչեստեր քաղաքում, երբ մեկ օր առաջ աշխատանքից հեռացված գործարանի 34-ամյա աշխատակից Օմար Թորնթոնը (ծնված 1976 թվականի ապրիլի 25-ին[1]) գնդակահարել է 8 գործընկերների, վիրավորել ևս երկուսին և ինքնասպան եղել[2]։
Զանգվածային սպանություն Հարթֆորդ գործարանում | |
---|---|
Սպանության ձև | զանգվածային կրակոցներ |
Երկիր | ԱՄՆ |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | օգոստոսի 3, 2010 |
Սպանվածներ | 9 մարդ |
Վիրավորներ | 2 |
Զենք՝ | Ruger SR series? |
Գնդակահարություն
խմբագրել2010 թվականի օգոստոսի 3-ի երեկոյան ժամը 16:15-ի սահմաններում Թորնթոնը մտել է Հարթֆորդի ներկայացուցիչների գործարանի գարեջրի պահեստ, որտեղ այդ պահին գտնվում էր մոտ 40 մարդ, և կրակ է բացել նախկին գործընկերների վրա։ Ընդամենը 5 րոպեում նա հասցրել է սպանել 8 և ծանր վիրավորել ևս երկու մարդու։ Ոստիկանության ժամանումից հետո նա փակվել է օժանդակ շինությունում, հեռախոսով պատմել է իր մորը, թե ինչ է կատարել և սպասել տարհանմանը։ Դրանից հետո, ժամը 16։ 25-ին, նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր գլխին։ Նա նաև հասցրել է ոստիկանությանը հայտնել, որ եթե ցանկանար, ավելի շատ մարդ կսպաներ[3][4]։
Դրդապատճառներ
խմբագրելՕմար Թորնթոնի ընտանիքը հայտարարել է, որ Օմարը դեպրեսիայի մեջ է եղել` աշխատավայրում ռասայական խնդիրների պատճառով (Թորնթոնը և նրա ընտանիքը աֆրոամերիկացիներ են)։ Նա նաև աշխատանքից ազատվել էր մեկ օր առաջ՝ պահեստից գարեջուր գողանալու պատճառով։ Սակայն գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ նա գործընկերների դեմ բողոք չի ներկայացրել։