Զանգվածային սպանություններ Դարֆուրում (2020)
Զանգվածային սպանություններ Դարֆուրում, 2020 թվականի հուլիսի կեսերին Սուդանի արևմուտքում տեղի ունեցած հարձակումների շարքը։ Սուդանի ղեկավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության և Աֆրիկյան միության համատեղ առաքելությունը Դարֆուրում (ՅՈՒՆԱՄԻԴ) զանգվածային սպանությունները կապում են հողային հակամարտությունների հետ՝ գյուղական տնտեսությամբ զբաղվելու իրավունքների պատճառով, որոնք առաջացել են ոչ արաբական ցեղային ֆերմերների՝ մասալիտների և արաբ բեդուինների ցեղերի միջև[1], որոնց կառավարությունը պատասխանատու է համարում հարձակումների համար[2]։
Զանգվածային սպանություններ Դարֆուրում | |
---|---|
Տեսակ | իրադարձություն |
Երկիր | Սուդան |
Տեղադրանք | Darfur? |
Տարեթիվ | հուլիս 2020 |
Նախապատմություն
խմբագրել2003 թվականից Սուդանի Արևմուտքում Դարֆուրում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Ռազմական գործողությունների ընթացքում տարբեր էթնիկ խմբեր արտաքսվել են իրենց հողից։ Այլ տարածաշրջաններից մարդիկ տեղափոխվել են և գրավել լքված հողը, բայց 2010-ականներին հողատերերը վերադարձել են հայրենիք և սկսել վիճարկել սեփականության իրավունքը։
Ըստ «Ռադիո Դաբանգի» հաղորդումների՝ ենթադրաբար անկախ ռադիոկայանն ու նորությունների աղբյուրը[3]․ «1970 թվականի չգրանցված հողերի մասին օրենքը կառավարությանը թույլ տվեց ուժ կիրառել հողի պաշտպանության համար և խրախուսել փոքրամասնության կողմից հողի ձեռք բերումը հարուստ ներդրողների (տեղական կամ օտարերկրյա) կողմից, ինչը հանգեցրեց գյուղատնտեսների օտարմանը իրենց ավանդական հայրենիքից և որևէ ֆորմալ լեգիտիմության կամ իրավական կարգավիճակի մերժմանը սեփականության ավանդական իրավունքի նկատմամբ»[4]։
Տարածաշրջանում գյուղատնտեսությունը հիմնականում դադարել է հակամարտության ժամանակ, և 2020 թվականի սկզբին Սուդանի կառավարությունը միջամտել է, որպեսզի հողը վերադարձնի սկզբնական տերերին[4][5][6][7]։
Հարձակույ
խմբագրելՀուլիսի 12․ Կուտում, Հյուսիսային Դարֆուր
խմբագրել2020 թվականի հուլիսի 12-ին առնվազն 9 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել ցուցարարների վրա զինված հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել անհայտ զինյալների կողմից մոտոցիկլետների, ուղտերի և ձիերի վրա՝ Ֆատա-Բորնոյի շրջանում, Հյուսիսային Դարֆուրի Կուտում քաղաքի մոտ։ Ի պատասխան՝ կառավարությունը որոշել է արտակարգ դրություն սահմանել նահանգի ամբողջ տարածքում։ Ականատեսները նաև հայտարարել են, որ գրոհայինները թեթև ու ծանր զենք են օգտագործել և թալանել են քաղաքային շուկան ոստիկանական ուժերի դուրսբերումից հետո[8]։
Հուլիսի 24․ Աբուդոս, Հարավային Դարֆուր
խմբագրել2020 թվականի հուլիսի 24-ին գրոհայինները ներխուժել են Հարավային Դարֆուրի Աբուդոս գյուղ, տեղի ցեղերի առաջնորդների խոսքով[5][9]։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 22-ը վիրավորվել են[6]։ Զոհերի թվում երեխաներ են եղել, ըստ վարչապետ Աբդալլահ Համդուկի։ Նա բռնությունը կապել է այն բանի հետ, որ ֆերմերները վերադառնում են իրենց դաշտեր և խոստացել զորքեր ուղարկել Դարֆուր, որպեսզի «պաշտպանեն քաղաքացիներին և գյուղատնտեսական սեզոնը»[10]։ Այդ զորքերը կբաժանվեն Դարֆուրի ողջ տարածաշրջանով և բաղկացած կլինեն ինչպես ոստիկանությունից, այնպես էլ ռազմական ստորաբաժանումներից[10]։
Հուլիսի 25-26․ Մաստերի, Արևմտյան Դարֆուր
խմբագրել2020 թվականի հուլիսի 25-ին և 26-ին Արևմտյան Դարֆուրում տեղի է ունեցել ևս մեկ սպանդ՝ մոտ 500 ապստամբների մասնակցությամբ, որոնք հարձակվել են մասալիտների համայնքի Բեյդայի մոտ գտնվող մաստերի գյուղի վրա, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ[5]։ Մաստերին Չադի հետ սահմանին գտնվող գյուղ է[11]։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ևս 60 մարդ վիրավորվել է հարձակման հետևանքով, և որ հարձակվողները ևս թալանել ու այրել են գյուղերը[12]։ ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ դա «անվտանգության խախտման վերջին միջադեպերից մեկն է, որոնց մասին հաղորդվել էր անցյալ շաբաթ», և որ տարածաշրջանի մյուս համայնքները ոչնչացվել են[5]։ Հաղորդվում է նաև 2020 թվականի հուլիսի 19-ից Արևմտյան Դարֆուրում առնվազն յոթ մահացու հարձակումների մասին[11]։ ՄԱԿ-ը ենթադրություն է հայտնել, որ հակամարտությունը կապված է հողի սեփականության շուրջ վեճերի հետ. Դարֆուրից տեղի բնակիչների հեռանալուց հետո 2000-ական թվականների սկզբին անձանց մյուս խմբերը զավթել են լքված հողերը։ Վերջին տարիներին տեղի բնակիչները փորձել են վերադառնալ իրենց երկիր։ Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sudan deploys security forces after 120 dead, injured in attack in Darfur». Middle East Monitor (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Soudan : le gouvernement envoie l'armée au Darfour en proie à une flambée de violences [Sudan: the government sends the Army to Darfur after an eruption of violences] (ֆրանսերեն), France TV info, «Khartoum veut stopper les milices arabes proches de l'ancien président Omar el-Béchir qui terrorisent les populations dans l'ouest du pays [Cartum wants to stop the arab militias aligned with the old president Omar el Bechir who are terrorizing the West of the country.»
- ↑ «About us | Radio Dabanga». www.dabangasudan.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «Unamid conference addresses land ownership in Darfur». Radio Dabanga. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Sudan sending troops to Darfur after 60 killed(անգլ.) : journal. — 2020.
- ↑ 6,0 6,1 «Gunmen kill at least 22 villagers in South Darfur, locals say». 2020 թ․ հուլիսի 25 – via Reuters.
- ↑ 7,0 7,1 «Sudan to send more troops to Darfur after attacks». BBC News. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ UN condemns deadly violence in Sudan’s North Darfur
- ↑ «Attackers kill at least 20 in Sudan's Darfur, says tribal chief». Al Jazeera English. 2020 թ․ հուլիսի 25.
- ↑ 10,0 10,1 «Sudan to deploy troops to Darfur after killings: PM Hamdok». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 11,0 11,1 «Dozens killed in renewed violence in Sudan's Darfur: UN». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Deutsche Welle (www.dw.com). «More than 60 killed in fresh attacks in Sudan's Darfur region | DW | 27.07.2020». DW.COM.